Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առիթ ունեցել ենք ներկայացնել բիլիարդի մի քանի տեսակ: Իսկ գիտե՞ք, որ բիլիարդ խաղում են նաև երեք գնդով։ Խաղի այդ տեսակը կոչվում է կարոմբոլ, կամ՝ ֆրասիական, կամ՝ առանց լուզայի՝ գրպանիկի բիլիարդ: Գունդը գրպանը գցելու փոխարեն խաղացողը պետք է կատարի որոշակի քանակի հարվածներ՝ հարվածային գնդով հարվածելով մյուս գնդերին:

Կարոմբոլը առաջին անգամ հիշատակվել է 15-րդ դարում, երբ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ն իր համար բիլիարդի սեղան պատվիրեց։ Ֆրանսիացիները այն ժամանակ ոչ թե հարվածում էին գնդին, այլ հրում այն կրիկետի մուրճով: Ի դեպ, այդ մուրճի բռնակը կոչվում էր կի, և ժամանակի ընթացքում այդ անունը արմատավորվեց բիլիարդում: Սկզբում այն խաղում էին գրպանային դասական սեղանների վրա, բայց հետո մշակվեց հատուկ կարոմբոլային սեղան։

18-րդ դարի կեսերին կարոմբոլը հայտնի դարձավ Եվրոպայում և Անգլիայում: 19-րդ դարում առանց գրպանիկների բիլիարդը տարածվեց ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, և դրա համար մշակվեցին խաղի միատեսակ կանոններ։ Հետագայում կարոմբոլը ներառվեց բիլիարդի համաշխարհային խաղերի ծրագրում այնպես, ինչպես պուլ բիլիարդը և սնուկերը։

Հետաքրքիր փաստ է այն, որ կարոմբոլը ոչ միայն խաղի անվանումն է, այլ նաև այն հարվածի, որի ժամանակ գնդերը բախվում են միմյանց և դուրս ընկնում սեղանից: Խաղում գրպանիկների բացակայության պատճառով կարելի է բարդ կոմբինացիաներ կառուցել և գնդերին տալ ցանկացած հետագիծ, կատարել կողային հարվածներ և այլ հնարքներ բանեցնել: Ինչպես նշվեց, այդ խաղը անցկացվում է առանց գրպանիկների սեղանի վրա, որի երկարությունը 10 ոտնաչափ է, իսկ բարձրությունը՝ ավելի քան 2 ոտնաչափ: Կարոմբոլը երեք գնդով խաղ է՝ երկու հարվածային և մեկ կարմիր՝ թիրախային. վերջինին հարվածելով էլ խաղացողները միավորներ են վաստակում: Յուրաքանչյուր խաղացող ունենում է իր հարվածային գունդը, որը ինչ-որ կերպ, օրինակ՝ գույնով, տարբերվում է մյուս հարվածային գնդից:

Ինչպե՞ս են խաղում կարոմբոլ: Հաղթելու համար հարկավոր է որոշակի հաջորդականությամբ դիպչել գնդերին և հավաքել որոշակի քանակությամբ միավորներ: Հարվածային գունդը առաջինը պետք է կպչի կարմիր՝ թիրախային գնդին, յուրաքանչյուր հաջող հարվածի համար տրվում է մեկ միավոր, կան նաև դրա շարունակության այլ տարբերակներ, երբ լրացուցիչ միավորներ են տրվում: Սխալի դեպքում խաղացողը միավոր է կորցնում, իսկ մրցակիցը ստանում է երկու միավոր և խաղում գնդերի նույն դիրքից: Ամենատարածված սխալը սեղանից դուրս թռած հարվածային գունդն է:

Միավորների ստացման քանակներն ու եղանակները կախված են կարոմբոլի տեսակից։ Ներկայում կա այդ խաղի յոթ տարբերակ: Բիլիարդի աշխարհի գավաթի շրջանակներում ամեն տարի անցկացվում են երեքբորտային կարոմբոլի մրցաշարեր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան