Թուրքիայի հարավ-արեւելքում 13 քուրդ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավարեւելյան Շիրնաքի նահանգում նահանգապետի աշխատակազմը հայտնել է, որ վերջին 2 օրվա ընթացքում զոհվել է 1 ոստիկան եւ Քրդական բանվորական կուսակցության 13 ապստամբ:
«Ջիզրեում փետրվարի 4-ին անջատողական ահաբեկչական կուսակցության անդամները կրակել են մեր ուժայինների վրա: Հրաձգությունից զոհվել է մեկ ոստիկան եւ 9 ահաբեկիչ: Լքելով գրաված շենքը՝ ահաբեկիչները հրդեհել էին այն: Փետրվարի 5-ին ահաբեկիչները նռնականետներով գրոհել են անվտանգության վարչության շենքը: Պատասխան կրակից սպանվել է 4 ահաբեկիչ», — ասված է նահանգախպետի կայքում տեղակայված հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



