Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այն 3 բառը, որ նա երբեք չի ցանկանում լսել քո շուրթերից

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Գուցե քո մտքով իսկ չի անցնում, բայց այս արտահայտությունն ակնթարթորեն հիասթափեցնում է տղաներին, դեռ չենք նշում դրա բացասական ազդեցությունը քո ինքնագնահատականի վրա: Գրող Ջոշ Այելոն ցանկանում է մեկընդմիշտ վերջ դնել կանանց շրջանում լայն տարածում ունեցող այս արտահայտության կիրառմանը:

Եթե ցանկանում ես հիասթափեցնել տղամարդուն, արտաբերիր այս կախարդական բառերը:

Այս արտահայտությունը տղամարդկանց համար աղջիկների շուրթերից հնչող ամենանյարդայնացնող արտահայտություններից է և ապահովում է տրամադրության ակնթարթային անկում: Ցանկանո՞ւմ ես համոզվել, հարցրու նրան. «Այս հագուստը գիրացնո՞ւմ է ինձ»: Այո՛, տղամարդիկ ամեն ինչ կտան, որպեսզի չլսեն այդ 3 բառը. «Ես գեր եմ»: Պատկերացրու ամենավատ բանը, որ կարող ես լսել տղամարդուց (օրինակ՝ նման սարսափելի արտահայտություններ՝ «Իրականում ես սիրում եմ քո քրոջը», «Ես մարդ եմ սպանել...») բազմապատկիր այս արտահայտությունները 10-ով, ավելացրու հանգստյան օրերին հեռուստացույցով միայն մարզական հաղորդումներ դիտելը և կհասկանաս, թե որքան սարսափելի է լսել «Ես գեր եմ» արտահայտությունն այն աղջկա շուրթերից, որին մենք սիրում ենք:

Որպես ապացույց մեջբերեմ իմ ընկերներից մեկի տեսակետը. «Երբ աղջիկն ասում է, որ գեր է, ես միայն մտածում եմ այդ թեման հնարավորինս շուտ փակելու մասին: Նա կա՛մ ցանկանում է հաճոյախոսություն լսել, կա՛մ իրոք ավելորդ կիլոգրամներ է ձեռք բերել, ինչի պարագայում նույնպես ոչինչ անել չեմ կարող. կա՛մ որևէ միջոց ձեռնարկիր ավելորդ քաշի դեմ, կա՛մ դադարիր մտահոգվել և սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս»: «Ինչն էլ լինի պատճառը, իմ միակ ցանկությունը թեման հնարավորինս շուտ փակելն է»,- շարունակում է նա: Ճիշտ է, ես կին չեմ, բայց ենթադրում եմ, որ «Խնդրում եմ, փակիր թեման» արտահայտությունն այն չէ, ինչ շատ աղջիկներ ակնկալում են լսել իրենց սիրելիից նման պարագայում: Մինչդեռ դա միակ խելամիտ արձագանքն է, և ահա՝ ինչու.

Երբ դուք ասում եք «Ես գեր եմ», մենք ինքներս մեզ անօգնական ենք համարում։

Այդ արտահայտությունը լսելիս մենք գիտակցում ենք, որ անկարող ենք ձեզ հակառակն ապացուցել՝ թեկուզ տասն անգամ կրկնեք՝ որքան կրքոտ ու անկրկնելի եք: Ձեր ինքնագնահատականն ու ինքնավստահությունն արդեն ճեղքեր են տվել, և ամենակարևորը՝ ձեր իսկ նախաձեռնությամբ: Իսկ տղամարդիկ տանել չեն կարող անօգնական լինելու զգացումը:
Միասին անցկացրած հաճելի ժամանակի երաշխավորված տապալում։

«Երբ աղջիկն արտաբերում է այդ խոսքերը, երեկոն (նաև գիշերը) միանշանակ տապալված է,- խոստովանում է իմ ընկեր Ալեքսը: -Նա արդեն իսկ անինքնավստահ է և վատ տրամադրությամբ. տհաճ և անելանելի իրավիճակ»: «Դա գրեթե նույնն է, ինչ ասես, որ դու տգեղ ես»: «Իհարկե, մենք ամեն կերպ պետք է ձեզ հակառակը համոզենք, այլապես խոսակցությունը կարող է վերածվել լուրջ կոնֆլիկտի»:

Դուք կասկած եք առաջացնում մեր մեջ։

Քո ընկերն ունի աչքեր և ի՛ր կարծիքը, այն է՝ դու գեր չես: Բայց եթե մշտապես կրկնես այդ արտահայտությունը, նա կսկսի կասկածել այդ ակնհայտ փաստի վերաբերյալ: Տարիներ առաջ ես հանդիպում էի մի գեղեցիկ աղջկա հետ, ով համոզված էր, որ ավելորդ քաշ ունի: Նա այնքան հաճախ էր կրկնում իր՝ գեր լինելու հանգամանքը, որ երբ իմ ծնողներն այցելեցին ինձ, ես չծանոթացրի նրանց այդ աղջկա հետ: Ինչո՞ւ: Որովհետև ես կասկածում էի, թե արդյոք իրեն նայելիս ես տեսնում էի նույնը, ինչ կտեսնեին ուրիշ, առավել օբյեկտիվ մարդիկ: Անընդհատ կրկնելով «Ես գեր եմ» արտահայտությունը՝ դուք տղայի մտքում միավորում եք ձեր և գեր լինելու փաստը: Եվ երբ այդ կապը հաստատված է, այն վերացնելը կարող է բարդություն առաջացնել:

Ձեր անվստահությունը փոխանցվում է նաև մեզ։

Ընդունում եմ, որ կանանց վրա մեծ ճնշում գոյություն ունի՝ կատարյալ տեսք ունենալու առումով: Բայց պետք չէ մոռանալ, որ տղաների վրա այդ ճնշումը նույնպես անդրադառնում է: «Երբ աղջիկն ասում է, որ գեր է,- շարունակում է խոստովանություններն իմ ընկերը,- ես սկսում եմ մտածել, սպասիր... նա գե՞ր է: Իսկ մի փոքր մտածելուց հետո իմ մտքում ծագում է «պայծառ» միտքը. եթե նա գեր է, ուրեմն ես էլ եմ գեր: Վաղն ևեթ պետք է մարզասրահ այցելեմ»:

Այսինքն՝ այդ արտահայտությունը տղամարդուն կարող է ոչ միայն նյարդայնացնել, այլև ստիպել, որ ինքն իրեն նույնպես գեր զգա: Իսկ դա իսկապես անկում է: Այնպես որ, երբ հաջորդ անգամ այդ բառերը արտաբերելու անդիմադրելի ցանկություն առաջանա (նույնիսկ սովորույթի ուժով), փորձեք պայքարել դրա դեմ: Եվ եթե նույնիսկ դուք մի քանի ավելորդ կիլոգրամ եք ձեռք բերել, դա ձեր ընկերոջը հավանաբար չի հետաքրքրում: Այնպես որ, վերցրեք այդ բեռը ձեր ընկերոջ ուսերից և մի՛ շոշափեք այդ թեման:

http://www.cosmo.am/am

Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն