Երեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում մենք Լիոնում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, Լիոնից ընտրված սենատոր Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Լիոնի նախկին քաղաքապետ, ֆրանսիահայ քաղաքական գործիչ Գևորգ Քեփենեկյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը, Հայաստանի շուրջ և տարածաշրջանում սրված անվտանգային խնդիրները և դրանց հնարավոր լուծումները, Հայաստանում ընդգծված հակաժողովրդավարական զարգացումները և Ֆրանսիայի իշխանությունների կողմից դրանց ակնհայտ անբավարար արձագանքը:
Հանդիպումը տևեց 3 ժամից ավել, մեր զրուցակիցները ընդգծված հետաքրքրություն էին դրսևորում՝ հասկանալու մեր մոտեցումները և ինչու ենք մենք հակադրված Հայաստանի գործող իշխանությանը, որը վերջին տարիներին զգալի աջակցություն է վայելում Ֆրանսիայում:
Արդյունքում պայմանավորվեցինք ակտիվացնել մեր երկխոսությունը, հանդիպումներն ու քննարկումները դարձնել պարբերական՝ իրար մեր երկրներում տեղի ունեցող գործընթացների օբյեկտիվ պատկերը ներկայացնելու և համագործակցության հետագա հնարավորությունները զարգացնելու նպատակով:

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել