Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը միացել են ուսումնամարզական հավաք անցկացնող «Շախտյոր»-ին
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը միացել են Անթալիայում ուսումնամարզական հավաքն անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ին:
Այս մասին հաղորդում է ղազախական Sports.kz կայքը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Արթուր Եդիգարյանը 2 տարվա պայմանագիր էր կնքել «Ալաշկերտի» հետ: Արթուր Եդիգարյանը, 2013-14 մրցաշրջանում հանդես է եկել Ալմա Աթայի «Կայրաթում»:
Հովսեփյանի վերջին թիմը Դնեպրոձերժինսկի «Ստալն» էր, որի հետ անցած ամիս ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը:
Նշենք նաեւ, որ «Շախտյոր»-ում այս պահին ուժերն է փորձում նաեւ Ռոբերտ Արզումանյանը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



