Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հայտնի դարձավ, որ Էրդողանի հրավերով Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, մի կողմից թեզեր էին գեներացվում, թե դա պատմական այց է լինելու, մյուս կողմից՝ թե առնվազն համատեղ հայտարարություն է լինելու։ Դրանով սպասումներ էին գեներացվում նաև հանրության շրջանում՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։

Սակայն եղավ այն, ինչ եղավ, ու այստեղ ոչ պակաս կարևոր է երկու հարց՝ ի՞նչ հետևանքներ են սպասվում հանդիպումից հետո, և ինչո՞ւ է թուրքական կողմը հենց այս փուլում այսպես ակտիվացրել իր դիվանագիտությունը։ Հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը, երբ Իրանը Իսրայելի հետ բախումներով է զբաղված, իսկ Ռուսաստանը ներգրավված է Ուկրաինայի դեմ պատերազմում, Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդման համար անհրաժեշտ հող է ստեղծվում։ Ուստի, Անկարան ձգտում է միջնորդի ու արբիտրի դերակատարություն ստանձնել նաև մեր տարածաշրջանում։ Եվ Փաշինյան-Էրդողան հանդիպման նախօրեին Ալիևի այցը Թուրքիա այս առումով խորհրդանշական էր, որպեսզի ճշգրտվեր նաև Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հետ։ Չէ՞ որ թուրքական կողմը հայտարարել է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ապա ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։ Այսքանից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշել կամ չի համաձայնել թուրքական առաջարկներին՝ կապված խաղաղության գործընթացում առաջընթաց արձանագրելու հետ, դրա համար էլ Ադրբեջանի նախագահը նախքան Փաշինյանի գնալը մեկնեց Թուրքիայից՝ փակելով եռակողմ հանդիպման հնարավորությունը։ Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ բովանդակային առումով որևէ գործնական քայլի մասին չէր նշվում։

Ուշադրության է արժանի, որ Թուրքիա կատարած այցից առաջ Ալիևը պահանջել էր, որ Հայաստանն ընդունի հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձն» իրենց «պատմական հողեր»։ Իսկ մի քանի օր անց էլ Բաքվի ջանքերի արդյունքում իսլամական երկրները Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում հորդորում են Երևանին կատարել Բաքվի պահանջները։ Այսինքն, այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում ձևախեղված ու կեղծ հայտարարություններով փորձում է «պատրաստել» հանրությանը նոր զիջումների, իսլամական պետությունները պարզ ու բաց ասում են՝ «մենք չենք հավատում քո խաղաղասիրությանը», «մենք աջակցում ենք Ադրբեջանին»: Փաստացի, աշխարհաքաղաքական լարված իրավիճակում Ադրբեջանն ու Թուրքիան ավելի մեծ համարձակություն են ձեռք բերում, իսկ Փաշինյանի «սիրալիությունները» ոչ միայն չեն մեղմացնում այս նկրտումները, այլ ընդհակառակը՝ խրախուսում են հակահայկական արշավները։

Ընդ որում, չի բացառվում, որ ՓաշինյանԷրդողան հանդիպման ժամանակ հենց թուրքական ու ադրբեջանական պահանջների մասով է քննարկում տեղի ունեցել, որտեղ թուրքական կողմը, իր սովորույթի համաձայն, նախապայմանների տեսքով նշել է, թե ինչ քայլեր պետք է անի հայկական կողմը։ Հատկանշական էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունները սկսելու է զրոյական կետից։ Սա իսկապես վտանգավոր է, հատկապես եթե հիշենք, որ մի ժամանակ էլ հայտարարում էր, թե Արցախի վերաբերյալ բանակցություններն է սկսում զրոյական կետից, իսկ վերջում կորցրինք Արցախը։

Մյուս հարցը, որի վրա արժե կենտրոնանալ, վերաբերում է նրան, որ ստամբուլահայերի հետ հանդիպմանը Փաշինյանն իսկապես շատ վտանգավոր ուղերձներ էր փոխանցում։ Նա նշում էր, թե իբր Թուրանը մեզ համար վտանգ չէ, ուրիշ տեղից են մեզ հայրենասիրություն սովորեցրել (նկատի ունի Ռուսաստանին), Թուրքիայից ընդամենը ճանապարհ են ցանկանում, որ ակտիվացնեն կապերն Ադրբեջանի, Միջին Ասիայի ու Չինաստանի հետ։

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան փորձում է տարբեր կողմերից ծավալվել և գալիս է մեր տարածաշրջան, որպեսզի Հայոց ցեղասպանության ժամանակ իր կողմից իրագործածը շարունակի։ Հիմա ի՞նչ, Թուրքիան Ադրբեջանի հաղթանակից հետո փոխվե՞ց։ Փաշինյանն այդ ինչպե՞ս լիովին մտքափոխվեց այն պայմաններում, երբ թուրքական ծրագրերում որևէ փոփոխություն չկա։

Նորություն չէ, որ պանթուրքական ծրագրերը ուղղակի վտանգ են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։ Իսկ այսօրվա պայմաններում, երբ միջազգային հարաբերություններում գերակշռող է դառնում ուժի գործոնը, վտանգն ավելի հրատապ է դառնում։

Հենց դրա շրջանակներում է թե՛, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և թե՛ ադրբեջանցիների «վերադարձի» հարցը։ Այլ հարց է, որ Փաշինյանի խնդիրը այնպիսի պայմանների ստեղծումն է երկրի ներսում, որ ճանապարհ կհարթի հերթական զիջումների համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան