Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած աշխատանքային այցը քանի օր շարունակ քննարկումների առանցքում է: Ընդ որում, ոչ այնքան բուն հանդիպման հետ կապված, քանի որ պաշտոնական չոր հաղորդագրությունից զատ ոչինչ հայտնի չէ (գաղտնիք է, էլի, ընդ որում՝ զրոյական կետից սկսվող, որն արդեն իսկ անհանգստացնող է) որքան դրան հետևելիք իրադարձությունների առումով, որոնցից հայ հանրությունը որևէ լավ սպասելիք չունի:

Սակայն ոչ պակաս ուշագրավ էին այն «բռնկումները», որոնք թույլ են տալիս մի փոքր ավելի որոշակի պատկերացնել, թե հատկապես ինչ (ինչեր) կարող էր Փաշինյանը քննարկել Էրդողանի հետ: Խոսքը Թուրքիայի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին է:

Առանձնապես հետաքրքիր էր «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցը, որին այդպես էլ պատասխան չհնչեց: Փաշինյանն էլի երկար-բարակ արեց, թե՝ «միջանցք» չի, այլ «խաչմերուկ», բայց նրա պատասխանից պարզ դարձավ, որ ինքն ու իր քպական իշխանությունը ոչ մի խնդիր չունեն այն թշնամի Թուրքիային ու Ադրբեջանին տրամադրելու հարցում: Հարկավ, Փաշինյանը մանիպուլյատիվ ձևերով է ներկայացնում, թե «Թուրանն» ընդամենը ուզում է ճանապարհով գնալ-գալ, ինչո՞ւ չգնա-չգա: Բայց ողջ հարցն այն է, որ «Թուրանը» ուզում է զավթել Սյունիքը, եթե ոչ ՀՀ ամբողջ տարածքը, իր վերահսկողությունը հաստատել: Ըստ Փաշինյանի, «Թուրանի» համար Հայաստանի տարածքը պարտադիր պետք է «ջրի ճամփա» լինի: Նա, իհարկե, նշում է, որ բոլորի համար պետք է ճանապարհները բաց լինեն: Բայց, չգիտես ինչու, անկարևոր է համարում, անգամ չի էլ ուզում դիտարկել, թե այդ ո՞վ է, ի վերջո, փակ պահել ու պահում հայ-թուրքական, կներեք՝ Հայաստան-Թուրքիա սահմանը:

Ի դեպ, սահմանի մասին: Փաշինյանը էլի «փայլատակեց», թե՝ «Արաքսից այն կողմ Հայաստան չկա»: Նրա համոզմամբ, ՀՀ քաղաքացիների համար ոչ մի «Արևմտյան Հայաստան» չպիտի գոյություն ունենա (ջնջելո՞ւ է մարդկանց ուղեղներից, ինչ է): Դեռ լավ է, չհայտարարեց, որ եթե որևէ մեկն ասի, որ ինքն արմատներով վանեցի է, մշեցի կամ սասունցի, ապա ամբողջ ՔՊ-ով ու իր ոստիկաններով կհարձակվեն նման մարդկանց վրա, կկալանավորեն, կխոշտանգեն:

Հա, բայց նրա խոսքից ու մոտեցումներից պարզ դարձավ, որ, բացի այն, որ «Արաքսից այն կողմ Հայաստան չկա», նաև Արաքսից այս կողմն էլ, ստացվում է, «Թուրանի» համար ջրի ճամփա է լինելու: Դա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը ոչ մի խնդիր չի տեսնում նաև հարյուր հազարավոր ադրբեջանական թուրքերի՝ Հայաստանում բնակեցնելու հարցում:

Փաշինյանը խոսքի ընթացքում հիշեց, որ իրեն ժամանակ առ ժամանակ հարց են ուղղում, թե ինչո՞ւ էր ինքը 2019-ին ասում, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ու, ահա, Ստամբուլում հայտարարում է, թե այդ հարցը տրիվիալ պատասխան ունի. «Մի պատճառով եմ ասել, որովհետև հայրենասեր էի»: Այսինքն, նախ՝ ստացվում է, որ հայրենասիրությունը շատ վատ բան է: Ավելին, ըստ Փաշինյանի, այդ հայրենասիրությունը ուրիշները, օտարներն են մեզ համար ձևակերպել (Ռուսաստանն, էլի): Երկրորդը՝ լավ, եթե այն ժամանակ հայրենասեր էիր, հապա հիմա՞ ո՛վ ես...

Իրականում, այդ հարցն ավելի տրիվիալ պատասխան ունի. Փաշինյանը նման հայտարարություններ անում էր բանակցային գործընթացը տապալելու և թշնամիների ռազմական նկրտումները լեգիտիմացնելու համար:

Բավականին տարողունակ էր նաև նրա անդրադարձը Սփյուռքի հանդեպ Հայաստանի իշխանության ունեցած հանձնառության թեմայով: Փաշինյանը նախ խորությամբ խեղաթյուրեց դրա ամբողջ իմաստը՝ ներկայացնելով այնպես, թե դրա տակ հասկացվում է, որ Հայաստանը կառավարի սփյուռքահայ գաղթօջախները, ինչն, իհարկե, սխալ է:

Ու սկսեց տրտնջալ, թե ինքն ինչպե՞ս կարող է, որպես վարչապետ, պատասխանատու լինել Իրանի ու Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի հայերի, Թուրքիայի ու Սիրիայի համար միաժամանակ:

Անհեթեթ հարցադրում է, քանի որ Հայաստանի ցանկացած իշխանություն, ցանկացած ղեկավար, եթե դրա անհրաժեշտությունը ծագել է, այո, պետք է թե՛ Իսրայելում եղած հայերին ապաստան տրամադրելու, նրանց անվտանգության մասին հոգ տանելու մասին մտածի, թե՛ Իրանի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի, թե՛, ինչպես ինքն էր անընդհատ նշում, Ուրուգվայի: Բայց, մյուս կողմից՝ Փաշինյանն անգամ Հայաստանի հայերի համար պատասխանատվություն չի ուզում ստանձնել ու չի էլ ստանձնում, էլ ուր մնաց՝ Ավստրալիայի, առավել ևս՝ Սիրիայի կամ Իրանի հայերի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք դրսևորեր:

Հայաստանի ղեկավար է այնպիսի մեկը, որը սիրահոժար է երկիրը «Թուրանի» ջրի ճամփա սարքելու հարցում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո