Ավետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվե
ԲԼՈԳՇարունակվող եվրոպական շրջագայության շրջանակում «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը և միավորման արտաքին կապերի հանձնախմբի անդամ Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Արցախի հարցով խորհրդարանական հանձնախմբի ղեկավար, Լիոնից ընտրված սենատոր Էտյեն Բլանկի և ֆրանսահայ հանրային գործիչ Հիլդա Չոբոյանի հետ:
•Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը, Արցախ վերադարձի հարցը բանակցային օրակարգ վերադարձնելու և Մինսկի խմբի գործունեությունը վերաակտիվացնելու հնարավորությունները,
տարածաշրջանում սրված անվտանգային խնդիրները և դրանց հնարավոր հետևանքները Հարավային Կովկասի երկրների վրա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկխոսությունը և համապատասխան քննարկումները դարձնելու պարբերական:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



