Ուկրաինայում գրիպից ավելի քան 200 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓետրվարի հինգի տվյալներով՝ Ուկրաինայում գրանցվել է գրիպի հետևանքով մահացության 201 դեպք: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով Ուկրաինայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքին:
Փետրվարի չորսի տվյալներով՝ գրիպից մահացել էր 192 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
«Մահացության դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Օդեսայի նահանգում՝ 34, Կիևում՝ 11, Չերկասայում՝ 13»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մինչև 17 տարեկան երեխաները կազմում են հիվանդների ընդհանուր թվի 62.8%-ը: Վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդացել է ավելի քան 65 000 մարդ, որի 50%-ը մինչև 17 տարեկան երեխաներն են:
Համաճարակային շրջանի սկզբից ի վեր Ուկրաինայում գրանցվել է սուր շնչառական հիվանդության ավելի քան 132 000 դեպք:
Վերջին մի քանի օրվա ընթացքում հոսպիտալացվել է մոտ 3 000 քաղաքացի, որից 1 500-ը՝ մինչև 17 տարեկան:



