Նա ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ․ Գագիկ Ծառուկյանը՝ Գուժ Մանուկյանի մասին
ԲԼՈԳԽոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահվան մասին։
Գուժ Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել հայկական արվեստի, մասնավորապես՝ թատրոնի և կինոյի զարգացման գործում։ Տասնամյակներ շարունակ նա եղել է արվեստի անփոխարինելի շունչ՝ իր յուրահատուկ խաղով, հզոր կերպարներով և անկրկնելի բեմական ներկայությամբ գերելով հազարավոր հանդիսատեսների սրտերը։ Նա ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր: Անձամբ ինձ համար շատ թանկ է մեր մտերմությունը, մեր անձնական հուշերը, միասին անցած մեր ճանապարհը։
Խորին ցավակցությունս եմ հայտնում Մանուկյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ամբողջ արվեստասեր հանրությանը։
Նրա վաստակն ու հիշատակը միշտ կենդանի կմնան մեր սրտերում։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



