Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան: Այս մասին քիչ առաջ հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նշենք, որ Սրբազանն այս պահին Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժնում է։ Քիչ առաջ տեղում աշխատող լրատվականները հայտնեցին, որ փաստաբանի խոսքով Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց և չի ընդունում մեղադրանքը։
Այս պահին Բագրատ Սրբազանից բացի ձերբակալված են.
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



