Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. եկել է հատուցման ժամանակը․ Տիգրան Ավինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՏիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և դրան հաջորդած բոլոր տարիներին, այսօր էլ փորձում են օգտվել երկրի անվտանգության բարդ իրավիճակից ու հարվածել թիկունքից։
Եվ ամենակարևորը՝ նրանք դեռ միամտաբար մեր համբերությունն ու զսպվածությունը շփոթում էին թուլության հետ, բայց կրկին սխալվեցին։
Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. եկել է հատուցման ժամանակը։
Եվ ոչ մի «արտաքին ուժային կենտրոն» ձեզ այլևս չի փրկի։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



