Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԷՑ-ի ազգայնացման թեման միայն այն տնօրինող ընկերության հարցը չէ և իր մեջ գլոբալ դրսևորումներ է պարունակում, որոնք կարող են տարածվել ողջ տնտեսական ու քաղաքական համակարգի վրա։ Այս շրջանակում բիզնեսների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու ազգայնացման անվան տակ սեփականության խլումը պետական կառավարման ամենավտանգավոր միտումներից են, ինչն ի սկզբանե հակասում է ոչ միայն իրավական նորմերին, այլև լրջագույն սպառնալիք է քաղաքական կայունության, տնտեսության զարգացման, ներդրումային վստահության և հասարակական համերաշխության համար։

Երբ պետությունն ընտրում է նման ուղի՝ բիզնեսների դեմ քողարկված կամ բացահայտ գործողություններ իրականացնելով, այն ոչ միայն խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ազդանշան է տալիս տնտեսական դերակատարներին, որ օրինականությունը սուբյեկտիվ գնահատման առարկա է, իսկ կայունությունը՝ իշխանության կամայականության արդյունք։

Նախ՝ պետք է հստակ հասկանալ, որ սեփականության իրավունքի խախտումը ոչ միայն իրավական, այլև բարոյաքաղաքական հարց է։ Սեփականությունն այն հիմնասյուներից է, որի վրա հենվում է քաղաքացիների վստահությունը սեփական երկրի նկատմամբ, և որն անհրաժեշտ նախապայման է ցանկացած կայուն տնտեսության համար։ Նորություն չէ, որ գործարարության միջավայրը առաջին հերթին հիմնվում է վստահության և կանխատեսելիության հիման վրա։ Իսկ երբ քաղաքացին կամ գործարարը տեսնում է, որ քաղաքական կոնյուկտուրան կարող է որևէ պահի օգտագործվել իր ներդրումները բռնագրավելու համար, ապա նա կա՛մ կորցնում է տնտեսական ակտիվության ձգտումները, կա՛մ ունենում է հակամետ տրամադրություն՝ կապը խզելու պետության հետ։ Եվ սա վերաբերում է ինչպես մանր ու միջին ձեռնարկատերերին, այնպես էլ խոշոր ընկերություններին ու միջազգային կորպորացիաներին։ Որպես կանոն, երբ բիզնեսները խլելու կամ ճնշելու մի քանի օրինակ հաջողվում է, ապա այն աստիճանաբար տարածվում է ամբողջ գործարար միջավայրի վրա՝ հող նախապատրաստելով անվստահության, վախի ու կապիտալի արտահոսքի համար։

Հիմա շատ տեսակետներ կան, որ ՀԷՑ-ի խլելը լուրջ խնդիրներ է ստեղծելու: Դա ակնհայտ է ու նույնիսկ քննարկման ենթակա չէ: Դա նույնն է, ինչ վիճարկես այն, որ 1+1 հավասար է երկուսի: Սակայն բազմաթիվ տնտեսագետներ, իրավաբաններ, այլ փորձագետներ ու հասարակական ու քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, որ այստեղ հարցը նույնիսկ ՀԷՑ-ը կամ մեկ այլ կառույց չէ: Հարցն այն է, որ գլոբալ առումով ներդրումների և գործարարության ամենամեծ խոչընդոտը հենց Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն են։ Ընդհանրապես, քպական իշխանությունը:

Այս իշխանությունը, նեղ անձնական, նեղ քաղաքական ու էլեկտորալ շահերից ելնելով, գործի է դնում մի կողմից՝ հարկային խիստ ու անընդհատ խստացվող վարչարարությունը, իսկ մյուս կողմից էլ՝ տնտեսական լծակները, որպեսզի ճնշի կամ խեղդի իրեն ոչ ցանկալի տնտեսվարողներին։

Հաջորդ կարևոր խնդիրը տնտեսական միջավայրի խեղաթյուրումն է։ Երբ սեփականության իրավունքը դառնում է հարաբերական, տնտեսությունն այլևս չի գործում մրցակցային կանոններով։ Փոխարենը սկսում են գործել սուբյեկտիվ, հաճախ էլ՝ քաղաքական մոտեցումներ, որտեղ տնտեսական արդյունավետությունը նահանջում է, իսկ շուկայի տրամաբանությունն այլևս տեղ չունի։ Դա բացասականորեն է անդրադառնում ինչպես հարկահավաքման արդյունավետության վրա, այնպես էլ ֆինանսատնտեսական դինամիկայի մակարդակում՝ սկսած մանր ձեռնարկատիրություններից մինչև բանկային համակարգ։ Նման դեպքերում իրենց իմաստը կորցնում են երկարաժամկետ բիզնես պլանները, որովհետև ներդրողը չգիտի՝ իր ներդրածը արդյոք արդյունք կտա՞, թե՞ որևէ պահի կդառնա «ազգային շահի» անվան տակ հռչակված «պետականացված» ունեցվածք, որն էլ հետո կդառնա որևէ քպականի կամ քպամերձի սեփականություն։

Անկայունությունն ու անորոշությունը այսօր խորանում են մեր տնտեսության մեջ նաև այն տեսանկյունից, որ Փաշինյանը առավոտյան կարող է արթնանալ ու ցանկացած պահի որոշել բիզնես խլել կամ որոշ գործարարների հռչակել հանցագործ։ Իսկ քաղաքական մակարդակում նման քայլերը արտահայտում են պետականության ինստիտուցիոնալ թուլացումը և վերածվում են քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Պետությունը, որը սեփականությունն օգտագործում է որպես ճնշման լծակ, վերածվում է ոչ թե կարգավորող ուժի, այլ սեփական շահը սպասարկող օպերատորի՝ կորցնելով այն կարևոր գործառույթը, որի հիման վրա էլ գոյություն ունի ժողովրդավարական հանրապետությունը։

Դրա հետևանքով հանրային իշխանությունն ընկալվում է ոչ թե որպես հանրային բարիքի պաշտպանի դերը կրող կառույց, այլ որպես ուժ, որից պետք է պաշտպանվել։ Սա խորացնում է իշխանության և հասարակության միջև օտարացումն ու քաղաքական համակարգի լեգիտիմության ճգնաժամը։

Բացի այդ, նման պրակտիկայի դեպքում գործ ունենք նաև ավելի մեծ քաղաքական հետևանքների հետ։ Այդպիսի քայլերը նախ և առաջ խզում են կապերը միջազգային ներդրումային շրջանակների հետ։ Պարզ է, որ որևէ լուրջ միջազգային ընկերություն, բանկ կամ ներդրումային հարթակ չի համագործակցի այն պետության հետ, որն ունի բիզնեսների նկատմամբ ուժային ճնշման ու սեփականության խլման պատմություն։ Այսինքն, խոսքը ոչ միայն մի կոնկրետ գործարարի կամ սեփականատիրոջ ճակատագրի մասին է, այլև ամբողջ երկրին տնտեսապես մեկուսացնելու ռիսկի մասին։ Նման իրավիճակներում ներդրողներն սկսում են ուղղակի խուսափել այդպիսի իշխանություն ունեցող երկրներից՝ նախընտրելով կանխատեսելի, ադեկվատ իշխանություն, կայուն օրենսդրություն, անաչառ իրավական միջավայր և արդարադատության համակարգ ունեցող երկրներ։

Կարևոր է նաև հասկանալ նման քաղաքականության սոցիալական հետևանքները։ Տվյալ դեպքում ստեղծվում է սոցիալական արդարության կեղծ պատրանք, երբ իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, թե իբր բիզնեսների «ազգայնացումը» հանուն հանրային շահի է։ Սակայն իրականում դրա արդյունքը լինում է աշխատատեղերի կրճատումը, գործազրկության աճը, վճարվող հարկերի նվազումը, աշխատաշուկայի դեգրադացումը, պետական կառույցների ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա բեռի մեծացումը։

Մյուս կողմից էլ՝ այն քաղաքացիները, որոնք դեռ հավատում էին պետության և բիզնեսի փոխգործակցության հնարավորությանը, սկսում են կասկածել իրենց ապագայի համար կայացրած որոշումներում՝ սկսած բնակարան գնելուց մինչև փոքր ձեռնարկություն հիմնելու ցանկություն։ Դա առավել վտանգավոր է էներգետիկ ոլորտի նման զգայուն համակարգերի դեպքում։ Երբ պետությունը ձեռնամուխ է լինում ազգայնացնել ոչ միայն առևտրային, այլ նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ, առանց երկարաժամկետ ռազմավարության և կառավարման փորձի, կարող է խորացնել համակարգային խոցելիությունները։

Հաշվի առնենք, որ ՀԷՑ-ը կառավարող ընկերությունն այս տարիների ընթացքում էներգետիկ ոլորտում մեծ փորձ է ձեռք բերել, իսկ երբ այն ազգայնացվի ու հանձնվի մեկ այլ ընկերության, որը չունի փորձ և ինստիտուցիոնալ կարողություններ համապատասխան ոլորտում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակի մեջ կարող է հայտնվել մեր էներգետիկ համակարգը, ընդհուպ մինչև համակարգային կոլապս։

Վերջապես, սեփականության իրավունքի խախտումը հարված է նաև պետության միջազգային հեղինակությանը։ Դա ազդում է ոչ միայն ներդրումային վարկանիշի, այլև պետական պարտքի սպասարկման արդյունավետության, ֆինանսական համակարգի կայունության, միջազգային պայմանագրերի նկատմամբ վստահության վրա։ Արտաքին գործընկերներն սկսում են վերանայել իրենց հարաբերությունների բնույթը՝ դադարեցնելով ներդրումային ծրագրերը կամ վերաիմաստավորելով համագործակցության մեխանիզմները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համար