Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ փաշինյանական իշխանությունը, իրավական առումով՝ «ոչնչի համար» կալանավորեց հայտնի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, ոչ միայն մենք, այլև շատ փորձագետներ ու լրատվամիջոցներ արձանագրեցին, որ կատարվածը «ծաղիկներն» են, չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ այդ «ծաղիկները» ավելի վաղուց էին: Ավելի ճիշտ կլինի ասել՝ Կարապետյանի կալանավորումը նոր արարի սկիզբն էր...

Իսկ երբ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելուն զուգընթաց սկսվեցին ընդդիմադիր հայացքներով աչքի ընկած հայրենակիցների «բերմանենթարկումներ», հասկանալի դարձավ, որ ռեժիմի «ծաղկեփունջը» լրացվում է դեկորատիվ, ձևավորման բաղադրիչներով: Եվ վերջապես, երբ ՔՊ-ի կուսակցական լրատվամիջոցում հայտնվեց մեկ տարվա վաղեմությամբ թվագրված «հեղաշրջման պլանը», որը պետք է «իրագործվեր», ուշադրություն, 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը, պարզ էր, որ դրան հետևելու են հակաժողովրդավարական «բաստիոնի» իշխանության ինչ-ինչ գործողություններ:

Այն, որ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվելու, նմանապես պարզ էր նաև այն բանից հետո, երբ կարկառուն քպականների ու «արևմտյան» սատելիտների «sms»-ային «երգչախումբը» բոլոր քարոզչական ծակուծուկերից զլեց «պետք է սրանց ետևից գնալ», «պետք է իրավական գնահատական տալ» օրատորիան:

Դեպքերի շարունակությունը ոչ պակաս էպիկական էր. քննչական կոմիտեն ոտքի վրա գրված, ըստ որում՝ մեկ ոտքի վրա ու ձախ ձեռքով գրված մի «սարսափադղորդ» հաղորդագրություն տարածեց: Ընդ որում, այնքան «ոտքի վրա», այնքան անփույթ, որ «համացանցի»-ն դարձել էր «անհամացնի»: Հետաքրքիր բառ է ստացվել, ինչ խոսք:

Լավ, դա էլ մի կողմ, իսկ ինչի՞ մասին է այս ամենը:

Առաջինը. արտահայտվում են տեսակետներ, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է: Իսկ վախը, ամեն պարագայում, սաստիկ մոտիվատոր է: Ի լրումն՝ վախի աչքերը մեծ են: Ունի՞ Նիկոլ Փաշինյանը վախենալու բան: Այնքա՜ն ունի, որ մի քանի ուսապարկ կարող է լցնել այդ բաներով: Մյուս կողմից՝ ասում են, որ նա այսպիսով «օրակարգ է լցնում», «լրահոսն իրենով է անում»: Դա էլ է հնարավոր: Ու մեկը մյուսին չի բացառում:

Հաջորդը. բնական է, որ իր ձևավորած իրավիճակում դիմադրության ցանկացած օջախ իրեն սարսափեցնում է: Սա նույնիսկ ակնհայտ է: Եվ ըստ հիմնական կարծիքի, ինքը դիմադրության հնարավոր օջախներն է չեզոքացնում այսպիսով: Ու խոսքը միայն երեկվա ռեպրեսիվ հիստերիայի մասին չէ: Սա ամենատրամաբանական տարբերակն է, ու էլի կապված է նախորդ երկու կետերի հետ:

Տեսեք. Հայ առաքելական եկեղեցին, որ այդպես էլ հետ չի կանգնել Փաշինյանի հեռանալու պահանջից, նկատվեց «դիմադրության օջախ», ու հետևեց քստմնելի հարձակում ՀԱԵ-ի վրա: Մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը խոսեց ի աջակցություն Եկեղեցու, Փաշինյանն ի դեմս նրա տեսավ ընդդիմության համախմբողի պոտենցիալ, ու հետևեց հարձակումը նրա վրա: Այսինքն, Փաշինյանը ջանում է չեզոքացնել բոլոր հնարավոր «դիմադրության օջախները», լինեն դրանք քաղաքական, հոգևոր, թե գործարար հարթություններում:

Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն այդ ամենն անում է, որպեսզի սպասվող ընտրություններում վերարտադրվի, պարզ ասած՝ մնա իշխանության: Ինքը փշաքաղության աստիճան վախենում է իշխանությունը կորցնելուց: Վախենում է այնքան, որ իր թիմակիցներին էլ է այդ վախերով համակել, դարձրել իր վարած կործանումային «քաղաքականության» շղթայակիր պատանդները: Վախ է սփռում՝ այսպես ասած: Սա նույնպես ակնհայտ է:

Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Թուրքիայում, նաև դրանից առաջ, որոնք իրականացնելու համար նրան անհրաժեշտ է, որ Հայաստանում իրեն խանգարողներ չլինեն: Ըստ այդմ էլ դիմում է նման ռեպրեսիաների: Սա ուղղակիորեն կապված է «դիմադրության օջախների» թուլացման կետի հետ:

Իսկ ի՞նչ կարող է լինել: Շատերի համոզմամբ, ոչինչ էլ չի ստացվի: Ու ոչ թե այն պատճառով, որ քաղաքական ուժերը հիմա բոլորին կհամախմբեն, ցույցերի կելնեն, հրապարակները կլցնեն: Առաջին հերթին ոչինչ չի ստացվելու այն ակնհայտ պատճառով, որ Փաշինյանի ու նրա իշխանության այս ռեպրեսիվ քայլերին հանրության ակտիվ հատվածի ճնշող մասի հիմնական արձագանքը ծաղրն է: Մարդիկ ոչ միայն մերժում են կամ բացասական են վերաբերվում Փաշինյանի իշխանությանը, այլև բացեիբաց ծաղրում են:

Մյուս կողմից՝ պատմությունն է ցույց տալիս, որ ցանկացած իշխանության նման պահվածքը ակնհայտորեն հոգեվարքի ոչ միայն վկայություն է, այլև՝ ցուցադրություն:

Հ.Գ. - Հա, ի դեպ, մինչ Փաշինյանը Հայաստանի ընդդիմության, ընդհանրապես ազգային արժեքներ կրող, պետության ու պետականության համար պայքարողների դեմ կռիվ է տալիս, նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է: Հասկանո՞ւմ եք՝ անպատկառության ու ցինիզմի աստիճանը. պատերազմական հանցագործ, ցեղասպանական ոճրագործ պետության ղեկավար Ալիևը Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է հռչակում: Իսկ Փաշինյանը պարզապես լռում է, նա այլ «գործերով» է զբաղված, «ռևանշիստների» է բռնել տալիս...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում