Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանն անցնելու է բացահայտ սադրանքների

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացահայտ ապացուցել է, որ այլևս մտադիր չէ կանգ առնել Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավի ընթացքում։ Բագրատ Սրբազանի և նրա կողմնակիցների կալանավորումից հետո իշխանական շրջանակներից արդեն իսկ կոչեր են հնչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից «վռնդելու» մասին։ Իշխանությունը չի էլ թաքցնում, որ թքած ունի բոլոր իրավական և բարոյական նրբությունների վրա։ Գլխավոր դատախազությունը երեկ հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջման կոչերի համար։ Դատախազությունը չի հստակեցնում, թե՝ կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել։

Շիրակի թեմի առաջնորդն իրեն բնորոշ անկեղծությամբ և շիտակությամբ քանիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում անել՝ Հայաստանի գործող իշխանություններին հեռացնելու համար։ «Բայց բանակ չունեցանք, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»,- մի առիթով ասել էր նա։

Մինչ իշխանությունը հարձակումներ է գործում ազդեցիկ հոգևորականների նկատմամբ, Մայր Աթոռը, կարծես, յոլա է գնում՝ ընդամենը մեղմիկ հայտարարություններով քննադատելով գործող իշխանությունների կողմ քաղաքականությունը։ Նախօրեին էլ հայտարարություն էր տարածվել Գերագույն հոգևոր խորհրդի կողմից, որտեղ խորը մտահոգություն էին հայտնել Գալստանյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ իրավապահների գործողությունների առնչությամբ։ «Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին»,- ասվում էր հայտարարության մեջ։

Ըստ Մայր Աթոռի՝ իշխանությունները փորձում են այս գործն արհեստականորեն եկեղեցու հետ կապել ու շահարկել Մայր Աթոռի անունը, ինչն ամբողջությամբ տեղավորում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Փաստացի եկեղեցին առայժմ զերծ է մնում Փաշինյանին բանադրելու, նզովելու, եկեղեցուց վտարելո՛ւ կոչերից։ Փոխարենը մամուլում երեկ տեղեկություն հայտնվեց, որ գործող իշխանությունները խմբեր են պատրաստել Վեհարանի վրա հարձակվելու և Կաթողիկոսին դուրս վռնդելու համար։ Սադրանքը հնարավոր եղավ կանխել «ՀայաՔվե» նախաձեռնության ջանքերով, նրանք տեղեկությունը հրապարակելուց հետո շտապել էին Մայր Աթոռ։ Ըստ երևույթին, իշխանությունները չէին գնացել նման սադրանքի, բայց չի բացառվում, որ ցանկացած պահի կարող են նման հակաօրինական և հակաբարոյական քայլ անել։ Փաստացի արձանագրենք, որ Փաշինյանը որևէ կերպ կանգ չի առնելու Հայ Առաքելական Եկեղեցին գլխատելու իր գործողություններում։

Նելլի Խաչատրյան

Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին