Անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «ՀայաՔվե»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, խստագույնս դատապարտելով գործող վարչախմբի ապօրինի գրոհը Մայր Աթոռի վրա, ստեղծված իրավիճակում պահանջում է.
-Ազգային ժողովի պատգամավորներից, նախևառաջ` երկու ընդդիմադիր խմբակցություններից, անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց.
-Բոլոր ազգային ուժերից` սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցի շուրջ: Այս հարցում իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի նաև Մայր Աթոռը:
Վարչախումբն այսօր ստորաբար գրոհել է մեր Սրբություն Սրբոցը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և այս աննախադեպ պատմական հանցանքը ներում չունի, հետևապես` ժամ առաջ պետք է սկսել իշխանափոխության գործընթացը՝ հեռացնելու ազգային անվտանգության սպառնալիք դարձած վարչախումբը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



