Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերն են. կկայանա հանդիպում հայաստանյան հանդիսատեսի հետ
ՄՇԱԿՈՒՅԹԴերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերն են:
Կարագուլյանը փառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամներից է:
Կինոփառատոնի շրջանակում կկայանա Շոն Բեյքերի «Անորայից» սիրված ու հայտնի դարձած դուետի առաջին հանդիպումը հայաստանյան հանդիսատեսի հետ: Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ:
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



