«Երեկ քրոջս նշանադրությունն էր և իմ սիրտը լի է երջանկությամբ». Նազիկ Ավդալյան
ԼԱՅՖԾանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի քույրը նշանադրվել է: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
«Երեկ քրոջս նշանադրությունն էր և իմ սիրտը լի է երջանկությամբ, քանի որ երջանիկ է իմ քույրը՝ իմ թևն ու թիկունքը, իմ կյանքի լույսը։ Լուսս, Արսենս, դուք գտել եք միմյանց. պահեք իրար սիրով, քնքշությամբ, հարգանքով ու հավատարմությամբ։ Դուք ոչ միայն բռնել եք միմյանց ձեռքերը, այլ նաև ձեր կյանքն եք վստահել միմյանց։ Պահեք այդ վստահությունը ամուր, քանզի հենց դա է հարաբերությունների ամենախորը ու անկյունաքարային արժեքը։ Թող օրհնված լինի ձեր ընտրությունը սիրելիներս»,- լուսանկարներին կից գրել է Նազիկ Ավդալյանը:


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



