«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի եւ թեկնածուի համաձայնության պարագայում։ Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ։
Վերահաստատում ենք, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից։
Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



