Երևան, 13.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը` ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

«Փառք Քեզ, Աստված, փառք Քեզ ,
ամեն բանի համար փառք Քեզ»։

Դժվար, տառապալից, ամոթալի, խայտառակությամբ լեցուն, բայց հետաքրքիր զարգացումներով օրեր և ժամանակներ ենք ապրում՝ երկունքի օրեր, երբ ի վերջո կծնվի ազատագրումը և կգլորվի չարիքի իշխանությունը։

Ես, գտնվելով տեղեկատվական ամբողջական շրջափակման պայմաններում, կցկտուր տեղեկություններ եմ ստանում, թե ինչ է տեղի ունենում թե՛ ընդհանուր դաշտում և թե՛ «Սրբազան Պայքարի» համակիրների նկատմամբ՝ հալածանք և ահաբեկչություն։ Ցավում եմ միայն, որ այս հալածանքին և ահաբեկչության են ենթարկվում մեր նահատակ հերոսների ծնողները՝ հատկապես այժմ անազատության մեջ գտնվող Արա Ռոստոմյանը։ Սա անարգանք է՝ անպատվություն։ Հուսամ երբևէ կկարողանանք դուրս գալ այս ծանր անեծքի տակից։

Չեմ ուզում երկարել, պարզապես ասեմ, որ այս ճանապարհը իմ գիտակցված որոշումն է՝ Հայրենիքի ազատագրության համար չխնայել ոչինչ և «Քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար՝ ես էլ աշխարհի համար» (Գաղ. Զ:14)

Այո՛, հստակ է ովքեր դուրս են եկել ճշմարտության համար պայքարի՝ ընդդեմ ստի և կեղծիքի, նրանք հանգիստ ու դադար չեն ունենալու ո՛չ հոգեպես և ո՛չ էլ ֆիզիկապես և «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե։6)

Իմ գիտակցված որոշումն է պատրաստ լինել անարգանք, սուտ, զրպարտություն, լուտանք, կալանք, զրկանք կրել, բայց չապրել անպատիվ, անհայրենիք, ինքդ քեզ հետ անհաշտ, կքած վախից ու սարսափից, ինքդ քեզ ու քո ինքնությունը ուրացած։

Փառք Տիրջը այս բոլոր հալածանքների համար։ Քանի դեռ այսպես է մեր կյանքը, մեր բնակավայրը լինելու է կալանավայր՝ քանի դեռ ազատագրված չէ մեր Պետությունը, չի կարող ազատ լինել իմ կյանքը։

Ես հանձն եմ առել այս ճանապարհը՝ կրելով ողջ պատասխանատվությունը։ Միայն խնդրում եմ ձեզ չերկնչեք թշնամուց, որը զավթել է Հայոց Պետությունը և «ոչ ոք չմոլորեցնի ձեզ պատիր խոսքերով, որովհետև թեպետ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ» (Կղ. Բ։5)

Միայն ասեմ, այն ինչ ներկայացվել է մամուլում և այն էլ ի՛նչ մամուլ, ամբողջությամբ սուտ է և կեղծիք՝ հարմարեցված իրենց նպատակին։

Մնացյալը ապագայում։

Երբ այս տողերը գրում էի, լուր ստացա, որ չարիքը հարձակվել է Մայր Աթոռի վրա և ցանկացել ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Զորակցությունս Սրբազան եղբորս՝ անխոնջ ու նվիրյալ, ազնվական հոգևորականին։ Մայր Աթոռի վրա հարձակումը հարիր է միայն մարդասպան և հոգեսպան ռեժիմին՝ չարի իշխանությանը։ Սա այլևս ամեն ինչի վերջն է և հատկապես չարի վերջը։

Հաղթանակը այլընտրանք չունի…

27.06.2025.

Հ. Գ. Դարձյալ դիմում եմ իրավապահներին՝

Տղերք ձեր այսօրվա Վեհարանը գրոհելը նման է եղել հրոսակների ներխուժմանը, որոնք այնուամենայնիվ Վեհարանի վրա չեն արշավել։ Դիմում եմ ձեզ՝ անեծքի տակ մի՛ մտեք, չարիքին մի ծառայեք, ձեր զավակները հարց են տալու և չկարողանաք արդարանալ։ Միշտ ասել եմ՝ այս չարիքը ձեզ հանցակից, մեղսակից և արյունապարտ է դարձնում։

Մի՛ մտեք և վերցրեք Աստծո անեծքը։

ՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ «Ռեալը» պատրաստ է վաճառել Կամավինգային Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանՍեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Իշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԹրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըՈ՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո Վթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ, վիրավորներ կանԴո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանՄեսրոպ Մաշտոցը Ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Դատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանԲրյուսելը պետք է դադարի պարել Զելենսկու դուդուկի տակ. Սիյարտո Սպասվում են ձյան առատ տեղումներ․ Սուրենյան (տեսանյութ) Նիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին»