Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր և ինչպե՞ս տապալեցին իմպիչմենտի շուրջ կոնսենսուսը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն մի քանի օր է՝ կալանավորված է, իսկ իմպիչմենտի գործընթացը, որին կարելի էր նոր թափ հաղորդել Աջապահյանի թեկնածության առաջադրմամբ, կրկին փակուղի մտավ։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, երբ ԱԱԾ-ի և ոստիկանության գրոհը Մայր Աթոռի վրա տապալվել էր, Շիրակի թեմի առաջնորդն էլ հայտարարել էր, թե ոտքով գալու է Երևան՝ քննչական կոմիտե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իր փոխարեն վարչապետի թեկնածու են առաջադրում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր հերթին հայտարարեց, որ իր բոլոր 28 ստորագրություններով միանում է Աջապահյանի թեկնածությանը։ Քիչ ավելի ուշ միանալու պատրաստակամության մասին հայտարարեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և, փաստացի, կարելի է ասել՝ ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն կար, ինչը Սահմանադրությամբ բավարար էր իմպիչմենտի հարցը խորհրդարան ներկայացնելու համար։

Միքայել Սրբազանն այդ ժամանակ արդեն Քննչական կոմիտեում էր՝ իր պաշտպանությունը ստանձնած՝ Փաստաբանական պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ։ Վերոնշյալ իրադարձություններին արագորեն հետևեց Միքայել Սրբազանի հայտարարությունը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Արա Զոհրաբյանը. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»։

Այդ ժամանակ ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Զոհրաբյանն ու Թաթոյանն են Սրբազանին համոզել ներկայանալ ՔԿ, ապա և խորհուրդ տվել չմտնել իմպիչմենտի գործընթացի տակ: Արդյունքում փաստացի տապալվեց իմպիչմենտի ձևավորվող ու ամենաիրատեսական տարբերակը։ Ընդ որում, այդ պահին Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու տարբերակը միակն էր, որ ուներ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ինչպես նաև անկախ երկու պատգամավորի աջակցությունը։

Ինչո՞ւ դա չհաջողվեց: Ի վերջո, բազմաթիվ այլ գործիչներ էլ երկար ժամանակ խոսում էին այդ մասին, «Հայաքվե» նախաձեռնությունն էլ հանրային պահանջ էր ձևակերպել։ Ավելին, ինքը՝ թեկնածուն էլ, կարծես, ժամանակին դեմ չէր նման զարգացմանը։ Դեռ անցած տարվա մայիսին Միքայել Սրբազանը «Առավոտին» հարցազրույց էր տվել։ Հարցին՝ եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք, պատասխանել էր. «Ես որևիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության, որևիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց»։ «Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը»,- հարցին էլ այս կերպ էր արձագանքել. «Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեև դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ»։

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում էր արել ու նշել. «Միքայել Սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Միքայել Սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել: Եվ այս գործընթացին զուգահեռ Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել և իր համաձայնությունը ստանալ: Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն: Իշխանությունն ինչպես Եկեղեցուն, այնպես էլ Միքայել Սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ Սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ տեսեք՝ Եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ Սրբազանի «կոչը» այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել»:

Ըստ էության, Արա Զոհրաբյանը չի էլ հերքում, որ ինքն ու Թաթոյանը նման խորհուրդ են տվել Սրբազանին: Սակայն նշյալ պատճառաբանությունը կարող էր աշխատել, եթե գործ ունենայինք մաքուր իրավական գործընթացի ու իշխանությունների՝ իրավականքաղաքական տրամաբանություն ենթադրող քայլերի հետ: Սակայն փաստն այն է, որ թե՛ Բագրատ Սրբազանի հետ կապված «հեղաշրջման պլանը», թե՛ Միքայել Սրբազանին ներկայացված մեղադրանքը բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն, իսկ այս իշխանությունների քայլերը դուրս են որևէ, այդ թվում՝ իրավական տրամաբանությունից: Եվ այս պարագայում հնարավոր չէ կիրառել պաշտպանության բացարձակ իրավական գործիքակազմ՝ բացառելով քաղաքականը: Ընդհակառակը, առաջադրվելով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կապացուցեր, որ սահմանադրական ճանապարհն է ընտրել Հայաստանում իշխանափոխության հասնելու համար:

Իհարկե, դեռևս հայտնի չէ նաև, թե արդյո՞ք Կաթողիկոսը պատրաստ է եղել իր օրհնությունը տալ, ինչպես նշել է Միքայել Սրբազանն իր հարցազրույցում, թե ոչ, սակայն այս պահին փաստը մնում է փաստ, որ Թաթոյանի ու Զոհրաբյանի՝ բացարձակ քաղաքական պրոցեսի պարագայում զուտ իրավական գործիքակազմ կիրառելու «մտադրությունը» փաստացի դարձավ իմպիչմենտի գործընթացի տապալում:

Մի խոսքով, ինչ էլ եղած լինի, փաստը մնում է փաստ, որ ԱԵ երկու ազդեցիկ գործիչներ այսօր գտնվում են մեկուսարանում, իսկ իմպիչմենտի փորձը ձախողվել է։ Ի վերջո, թե ովքեր, ինչպես և ինչու տապալեցին իմպիչմենտի շուրջ հազիվ կայացած կոնսենսուսը, ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով