Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈՒԼԻՍԻ)․ Պայթյուն Հրազդանի ՋԷԿ-ում, ավտոկայանման նոր կարգի ներդրում Երևանում․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուրունդի և Ռուանդա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Ջուլայի երիտասարդական տոն, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Սոմալի՝ Միության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1938 –ծնվել է արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր Ալիսիա Թերզյանը։

1938– ծնվել է հայագետ, թարգմանիչ Արշակ Մադոյանը։

1948 –ծնվել է քանդակագործ Նորայր Կարգանյանը։

1962– ծնվել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

1989 –վախճանվել է գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր Գառնիկ Ստեփանյանը։

1991– ընդունվել է Հայաստանի Պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սինգապուրի հետ։

2003- Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ: Մայրաքաղաքի նոր քաղաքապետ է նշանակվել Երվանդ Զախարյանը:

2004-Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում պայթել է 9,5 տոննայանոց ծծմբական թթվի տարողությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է 44-ամյա փականագործ, իսկ ՋԷԿ-ի ևս 7 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել:

2005- «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) հոլդինգը տարածել է իր ֆինանսական հաշվետվությունը, որում նշվել է, որ խմբի մաս կազմող «Ինտերէներգո» ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցերը»:

2006– տպագրվել է «Գրաթերթ» գրականերիտասարդական ամսաթերթի առաջին համարը։

2009- դատախազություն է ներկայացել 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2012- «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված զինվորական երեք բժիշկներից մեկը՝ 35-ամյա Վահե Ավետյանը, վախճանվել է։

2013-մայրաքաղաքի փոքր կենտրոնի 8-9 փողոցում սկսել է գործել վճարովի ավտոկայանման նոր կարգը՝ առաջին 5 րոպեն անվճար, մինչև մեկ ժամը՝ 100 դրամ, մեկ օրը՝ 500, մեկ շաբաթը՝ 1000, մեկ ամիսը՝ 2000 դրամ։

2016- Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենք, որով քրեականացվել է մարդկության դեմ գործած և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքումը։

2017- «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը:

2022-Ազգային ժողովի արտահերթ նիստում պաշտոնազրկվել են փոխխոսնակ Իշխան Սաղաթել յանը և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը: Տարբեր մշտական հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից հրաժարվել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մյուս անդամները, բացառությամբ Թագուհի Թովմասյանի:

2024– վախճանվել է «Գոյ» թատրոնի հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը:

ԱՇԽԱՐՀ

69 –Տիբերիոս Հուլիոս Ալեքսանդրը Ալեքսանդրիայում գտնվող իր հռոմեական լեգեոններին հրամայել է հավատարմության երդում տալ Վեսպասիանին՝ որպես կայսր։

1097 –Դոլիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։

1520 –Էռնան Կորտեսի ղեկավարած կոնկիստադորները գիշերային մարտից հետո մարտով լքել են Տենոչտիտլանը։

1643 –Վեստմինստերյան աբբայությունում սկսվել է Վեստմինստերյան գագաթաժողովը, որը ռեֆորմի է ենթարկել անգլիական եկեղեցին։

1646 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս և փիլիսոփա Գոթֆրիդ Լայբնիցը։

1798 –գեներալ Բոնապարտը, դուրս գալով Տուլոնից, ափ է իջել Եգիպտոսում և գրավել այն հաջորդ օրը։

1804 – ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը։

1813 –անգլիական խորհրդարանը չեղարկել է Օստ-Հնդկական ընկերության՝ Հնդկաստանի հետ առևտրի մոնոպոլիան։

1837 –Անգլիայում և Ուելսում ստեղծվել է ծննդյան, ամուսնությունների և մահերի գրանցման համակարգ։

1863 –ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հարավի և Հյուսիսի միջև մղված ամենակարևոր մարտը՝ Գիտտիսբերգի ճակատամարտը։

1867– Կանադան հռչակել է իր անկախությունը։

1877 –սկսվել է թենիսի Ուիմբլդոնյան առաջին մրցաշարը տղամարդկանց միջև, որի հաղթող է դարձել Սպենսեր Գորը։

1890 –Անգլիան և Գերմանիան բաժանել են ազդեցության գոտիները Աֆրիկայում։

1892 –ծնվել է ամերիկացի գրող Ջեյմս Քեյնը։

1904-տեղի է ունեցել Օլիմպիական 3-րդ խաղերի բացումը Սենթ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ։

1908 - SOS-ը դարձել է աղետի միջազգային ազդանշան։

1911-լեհ կենսաքիմիկոս Կազեմիր Ֆունկը առաջին անգամ օգտագործել է «վիտամին» բառը։

1921 - Շանհայում ստեղծվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը։

1941 –բացվել է Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանը։

1960 - Սոմալին անկախացել է Միավորված Թագավորությունից։

1961 – ծնվել է Ուելսի արքայադուստր Դիաննան։

1962 - Բուրունդին և Ռուանդան անկախացել են Բելգիայից։

1966 –ԽՍՀՄ կոլտնտեսություններում առաջին անգամ մտցվել են ամենամսյա աշխատավարձեր՝ աշխօրերի փոխարեն։

1969 –աշխարհում առաջին անգամ Դանիայում թույլատրվել է պոռնոգրաֆիկ արտադրանքի լույսընծայումը և տարածումը։

1997 – Հոնկոնգը դարձել է Չինաստանի մաս։

2002-սպանվել է ռուս շանսոն երգիչ Միխայիլ Կրուգը։

2004 –վախճանվել է ամերիկացի դերասան Մարլոն Բրանդոն։

2013 - Խորվաթիան դարձել է Եվրամիության 28-րդ անդամը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա Կոստանյան