Լոս Անջելեսում իրար են բախվել երկու թեթև շարժիչով ինքնաթիռներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոս Անջելեսում խաղաղ օվկիանոսի վրայով թռչելիս իրար են բախվել երկու թեթև շարժիչով ինքնաթիռներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Նախնական տվյալներով՝ երկու ինքնաթիռներում գտնվել է 3 մարդ: Նրանց երկուսը 61 և 81 տարեկան տղամարդիկ են եղել, իսկ մյուսը` 72-ամյա կին:
Բախումը տեղի է ունեցել ափից մոտ 3 կմ հեռավորության վրա՝ տեղի ժամանակով 15:30-ին: Ուղևորներին փնտրելու նպատակով վթարի վայր են ժամանել շուրջ 20 ջրափրկարարներ: Նրանց առայժմ հաջողվել է գտնել ինքնաթիռների բեկորները: Այդ հատվածում ջրի խորությունը կազմում է 25-28 մետր:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



