Մինսկի գործընթացը բովանդակում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը. Մենուա Սողոմոնյան
ԲԼՈԳՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արարատ Միրզոյան, 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին ձեր թիմի օգտին քվեարկած 680.000 քաղաքացիները ձեզ մանդատ են տվել Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի համար, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը լուծելու համար։ Ձեզ մանդատ չեն տվել՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հայաստանի Հանրապետության անունից Մինսկի խումբը լուծարելուն ուղղված ցանկացած գործողություն, այդ թվում փաստաթղթային բնույթի, հանցագործություն է։ Դատելու ենք ինչպես այդ գործընթացի տակ ստորագրություն դնողին, այնպես էլ փաստաթղթավորման պրոցեսում մասնակցություն ունեցող ցանկացած պետական/դիվանագիտական ծառայողի։
Մինսկի գործընթացը բովանդակում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը։ Մինսկի խմբի լուծարումը կարող է տեղի ունենալ կա՛մ Արցախի ժողովրդի կամաարտահայտությամբ, կա՛մ այնժամ, երբ նրա ինքնորոշման իրավունքի հարցը լուծված կլինի։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



