Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք: Վարակվածը կին է, ով վերջերս վերադարձել է Սալվադորից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այդ մասին ասված է Ավստրալիայի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և ոչ իրեն, ոչ իր ընտանիքի անդամներին վտանգ չի սպառնում:
Ընդհանուր առմամբ, Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու 24 դեպք, այդ թվում 3-ն` այս տարի: Հիվանդացության բոլոր դեպքերում վարակվածները եղել են այլ երկրներում:
Ավստրալիայի Առողջապահության նախարարությունը նշում է, որ անհանգստանալու պատճառ չկա, որովհետև վիրուսը տարածողներ չկան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



