Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՄարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Խոսքս այս դեպքում Արա Ռոստոմյանի մասին է, ում որդին 44-օրյա պատերազմի նահատակներից է:
Արային կալանավորել են մեկ բանի համար, որ նա փորձում է տեր կանգնել որդու թողած գաղափարական հետագծին և թույլ չի տալիս ոչնչացնել մեր հազարավոր հայորդիների արյան գնով ստեղծված արժեքները:
Արան և նրա ճակատագիրը կրող մեր շատ հայրենակիցներ պայքարում են արդարության վերականգնման ու մեր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար և նրանց պայքարը վաղ թե ուշ իր հաղթական վերջնագծին է հասնելու»,-գրել է պատգամավորը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



