Բրեդ Փիթի մասնակցությամբ «F1» ֆիլմը Apple-ի պատմության մեջ ամենահաջող մեկնարկն է գրանցել կինովարձույթում
ՄՇԱԿՈՒՅԹՀոլիվուդյան օսկարակիր դերասան Բրեդ Փիթի մասնակցությամբ «F1» սպորտային դրաման Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում հանգստյան օրերին վաստակել է 55,6 մլն, իսկ համաշխարհային կինովարձույթներում՝ 144 մլն ԱՄՆ դոլար, ինչը ռեկորդային մեկնարկ է Apple ընկերության արտադրած ֆիլմի համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
200 մլն բյուջե ունեցող ֆիլմը բարձր գնահատականների է արժանացել կինոքննադատների կողմից: Շատերն ակնկալում են, որ ուժեղ մեկնարկից հետո ֆիլմը կինովարձույթներում կկարողանա հավաքել 500-600 մլն ԱՄՆ դոլար։
Ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկիի նկարահանած «Ֆորմուլա-1» ֆիլմում Բրեդ Փիթը մարմնավորում է փորձառու ավտոարշավորդ Սոնի Հեյսին, ով սարսափելի վթարից հետո՝ 30 տարի անց վերադառնում է մրցումների՝ փրկելու թիմին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



