Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ալիևը պատրաստվում է հայաթափված Ստեփանակերտում հերթական շոուին․ կմասնակցեն Փեզեշքիանը, Էրդողանը և այլք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է օկուպացված Արցախում հերթական շոուն կազմակերպել։ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հայաթափված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ Ստեփանակերտում այս միջոցառմանը կմասնակցեն մի քանի երկրների ղեկավարներ։

Եվ, փաստորեն, ըստ նույն աղբյուրների, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։

Ավելի վաղ՝ մասնավորապես օրերս, Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո կայացած Փեզեշքիան-Ալիև հեռախոսազրույցում Ալիևն Իրանի նախագահին հրավիրել էր մասնակցել Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, իրանական կողմն Ադրբեջանից պահանջել էր հստակեցնել տեղեկությունները՝ արդյո՞ք Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։

Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ևս օկուպացված Ստեփանակերտում կմասնակցի այս գագաթնաժողովին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նույնպես նախատեսում է երկօրյա այցով այցելել օկուպացված Լեռնային Ղարաբաղ։ Էրդողանի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցչի այցն օկուպացված Արցախ արդեն որևէ մեկին չի զարմացնում, քանի որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար նրանց մասնակցությամբ միջոցառումներ է կազմակերպում Լեռնային Ղարաբաղում, սակայն Իրանի նախագահի մասնակցությունը միջոցառման հայաթափված Ստեփանակերտում խիստ մտահոգիչ է թվում։

Նշենք, որ հունիսի 24-ին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի ընթացքում հայատյաց բանաձևերի մի ամբողջ շարք էր ընդունվել։ Այս կազմակերպության անդամ է նաև հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ըստ ԻՀԿ մասնակից երկրների մամուլի հրապարակումների, նստաշրջանի եզրափակիչ փաստաթուղթն Ադրբեջանի նախաձեռնած հինգ բանաձևերի հետ մեկտեղ՝ «Ստամբուլի հռչակագիրն» էր դարձել։

Նստաշրջանի արդյունքում ընդունվել էր «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձև։ Բացի այդ, նշվում էր, որ Ստամբուլի հռչակագիրը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը, և կոչ է արվում «հայկական կողմին վերացնել խաղաղության պայմանագրի կնքման քաղաքական և իրավական խոչընդոտները»։

Ըստ հրապարակումների, հռչակագիրը նաև աջակցություն է հայտնում Ադրբեջանի վերակառուցման և ականազերծման ջանքերին, ինչպես նաև վերահաստատում է ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի կեղծ իրավունքը և դատապարտում ՀՀ-ի հրաժարումն այդ հարցում երկխոսություն սկսելուց։ Ընդունվել էին նաև «Համերաշխություն 1992 թվականի Խոջալուի կոտորածի զոհերի հետ», «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացումը» վերնագրով բանաձևեր, որոնցից բոլորի մեջ կա աջակցություն Ադրբեջանին, համապատասխանաբար՝ ՀՀ-ին ուղղված կոչեր ու քննադատություններ։

Ընդունվել էր մեկ այլ ադրբեջանամետ բանաձև ևս՝ «Իսլամական պատմական և մշակութային հուշարձանների և ժառանգության ոչնչացումն ու վնասումը Ադրբեջանի Հանրապետության տարածքներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունք» վերնագրով, որն իբրև թե դատապարտում է Հայաստանի Հանրապետության վանդալիզմն ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ: Այն նաև աջակցում էր Ադրբեջանի կոչին՝ փոխհատուցում պահանջել այդ խախտումների համար:

Հունիսի 27-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսում անդրադարձավ նաև այս հարցին, սակայն ըստ էության ուղիղ չմեկնաբանեց, թե ինչու է հարևան Իրանը միացել այս ադրբեջանամետ բանաձևերին։

Դեսպանը միայն ընդգծեց, որ կտրականապես մերժում են ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։

Նա նաև նշեց, որ ցանկացած կեղծ ու շինծու արտահայտություն, որն իր մեջ կարող է ենթադրել որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի նկատմամբ, մերժում են։

Սոբհանիի խոսքով՝ հորինված ու կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է ռեգիոնում խաղաղ համակեցության ծրագրին, պետք է խուսափել այդ արտահայտությունների օգտագործումից։

Այստեղ հարկ է ընդգծել, որ իսկապես Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ այն եզակի գործընկեր երկրներից է, որոնք միանշանակ ու հաստատակամ աջակցություն են ցուցաբերել ՀՀ տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ զսպելով Ադրբեջանի տարածքային ու միջանցքային հավակնությունները։ Սակայն վերջին ամիսներին Ադրբեջանին հաջողվում է Իրանին ներքաշել ադրբեջանամետ, հայատյաց օրակարգերի մեջ, վտանգավոր միտումներ են ի հայտ գալիս հայ-իրանական հարաբերություններում։

Սրա գլխավոր պատճառներից մեկը, իհարկե, պաշտոնական Երևանի դիվանագիտությունն է թե Իրանի, թե Ռուսաստանի, թե ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ։ Հայկական դիվանագիտությունը պետք է Հայաստանի համար նման անցանկալի հանգրվանները և դրանցում եզակի բարիդրացիական Իրանի մասնակցությունը չեզոքացնելու ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկեր, որոնք կտային արդյունք։

Ադրբեջանն, ընդլայնելով օկուպացված Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրյա ղեկավարների ցանկը, փորձում է Ստեփանակերտում տեղի ունեցած բռնի տեղահանությունը և Արցախի հայաթափումը լեգիտիմացնել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան