Նիկոլ Փաշինյանը ահաբեկում է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր պատրաստվում են օգտվել խաղաղ հավաքների մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից. Սողոմոնյան
ԲԼՈԳՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
ՀՀ սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Նիկոլ Փաշինյանը ահաբեկում է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին՝ սպառնալով պատժել նրանց աշխատանքից ազատելով, ովքեր պատրաստվում են օգտվել խաղաղ հավաքների մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից։
ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ օրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



