Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արևային էներգետիկայի զարգացման արդիականությունն ու պետության անելիքները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը, գտնվելով բարենպաստ աշխարհագրական դիրքում, որն ապահովում է տարեկան մոտ 270–300 արևային օր, ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, որը վերջին տարիներին որոշակիորեն իրացվել է, սակայն ներկայում կանգնած է նոր մարտահրավերների առջև։

Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում ոչ միայն դարձել է վերականգնվող կամ մաքուր էներգետիկայի իրական այլընտրանք, այլ նաև ինչ-որ առումով տնտեսական զարգացման խթանիչ։ Ըստ պաշտոնական տվյալների, այս ոլորտը ապահովում է շուրջ 3000 աշխատատեղ, տարեկան մոտ 4 միլիարդ դրամ հարկային մուտքեր և հատկապես ամառային ժամանակահատվածում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 85 տոկոսի ապահովում։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը կարողացել է արևի պոտենցիալը մասնակիորեն վերածել կենսունակ էներգետիկ ռեսուրսի՝ չնայած մի շարք համակարգային խոչընդոտներին։

Արևային էներգետիկայի զարգացման կարևորագույն դրական արդյունքներից մեկն այն է, որ այն մեծապես նպաստում է երկրի էներգետիկ ինքնաբավության մակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծվող գազից ու այլ ածխաջրածնային վառելիքներից։ Հարկավոր է հաշվի առնել, որ արևային կայանների կիրառումը վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլև երկրի ազգային անվտանգության շահերին՝ հատկապես աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում, երբ ներմուծման շղթաները կարող են խաթարվել, իսկ էներգակիրների գները՝ մեծ տատանումներ ունենալ։ Ավելին, արևային էներգետիկան այն սակավաթիվ լուծումներից է, որը մեծ բացասական ազդեցություն չունի շրջակա միջավայրի վրա՝ ի տարբերություն նավթի, գազի կամ ածուխի սպառման, որոնց այրումը մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառներից է։

Բայց արևային ոլորտի վերելքն այսօր խնդիրների առաջ է կանգնած։ Լուրջ մտահոգություններ կան պետական մակարդակով սուբսիդավորման դադարեցման հետ կապված այնպիսի ծրագրերի շուրջ, որոնք վերջին տարիներին շեշտակիորեն ակտիվացրել էին արևային համակարգերի ներդրումը։ Կառավարության կողմից մինչ այս իրականացված սուբսիդավորման մոդելը, որի համաձայն, քաղաքացիները կարող էին արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ արևային կայաններ ձեռք բերելու և տեղադրելու համար, էականորեն խթանել էր ոչ միայն ոլորտի ընդլայնումը, այլև քաղաքացիական տնտեսությունների ինքնուրույն էներգետիկ վարքագծի ձևավորումը։ Հատկապես մարզերում նման համակարգերի ներդրումը ոչ միայն լուծում էր էներգետիկ խնդիրներ, այլև որոշակիորեն սոցիալ-տնտեսական բեռի նվազեցման գործոն էր։ Այսուհանդերձ, եթե սուբսիդավորումն այլևս չգործի, ապա ոլորտի թափը կկոտրվի հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ սեփական ներդրումը առանց պետական աջակցման գրեթե անհնար է։

Մյուս էական հարցը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որոնք, ըստ ոլորտի մասնագետների, կարող են խոչընդոտել արևային էներգետիկայի բնականոն զարգացումը։ Մասնավորապես, այն նոր կարգավորումները, որոնք վերաբերում են արտադրվող և սպառվող էլեկտրաէներգիայի միջև հաշվառման մեխանիզմներին և սակագնային սահմանումներին, մեծապես վնասում են արևային կայանների տնտեսական կենսունակությանը։ Դրանց էությունն այն է, որ քաղաքացիները, ովքեր ձեռք են բերել արևային կայաններ և ներդրումներ են արել երկարաժամկետ հեռանկարով, հայտնվում են ոչ շահավետ դիրքում, քանի որ իրենց արտադրած էներգիան ցածր գնով է վաճառվում բաշխիչ ընկերությանը, իսկ նույն այդ ընկերությունը նույն էներգիան մի քանի անգամ բարձր գնով է վերավաճառում արդեն սպառողներին։ Սա ոչ միայն տնտեսապես անարդար դաշտ է ստեղծում, այլ նաև խթանում է ապօրինի կամ ստվերային մեխանիզմների զարգացումը, ինչն ի վերջո խաթարում է արևային էներգետիկայի ոլորտի ու ընդհանրապես ամբողջ էներգետիկ համակարգի կայունությունը։ Արևային էներգետիկայի զարգացման հեռանկարը մեծապես կապված է նաև կուտակիչների ներդրման խնդրի հետ։ Հայաստանը, լինելով արևառատ երկիր, հատկապես արդյունավետ կարող է օգտագործել ցերեկային ժամերին արտադրվող էներգիան՝ կուտակման միջոցով ապահովելով նաև գիշերային կամ ոչ արևառատ օրերին սպառման կայուն ռեժիմ։ Այսօր, սակայն, կուտակիչների ներդրումը թանկ արժեցող և գրեթե չսուբսիդավորվող գործընթաց է։ Կուտակիչների զանգվածային ներդրումը ոչ միայն կվերացնի բաշխիչ ցանցերի անարդյունավետությունը և ահռելի կորուստները, այլ նաև հնարավորություն կտա Հայաստանի էներգետիկ համակարգին աշխատել առավել ինքնավար ռեժիմում՝ կրճատելով պիկային ժամերի ճնշումները և կայունացնելով ընդհանուր մատակարարման ցանցը։

Արևային էներգետիկան հարկավոր է այն աստիճան զարգացնել, որ այն մեծապես նպաստի ոչ միայն տնային տնտեսությունների, այլև խոշոր արդյունաբերական համալիրների գործունեությանը։ Ընդ որում, Հայաստանում նախատեսվող խոշոր տվյալների կենտրոնների, արհեստական բանականության ենթակառուցվածքների կամ մայնինգի իրականացման տեխնոպարկերի կառուցումը կարող է դառնալ արևային համակարգերի խոշոր սպառման հիմք։ Օրինակ՝ մեր երկրում նախատեսվող 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագծման համատեքստում անհրաժեշտ է դիտարկել արևային էներգետիկայի ուղղակի ինտեգրումը ստեղծվող համակարգերին՝ հաշվի առնելով ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական գործոնները։

Վերականգնվող էներգետիկայի դաշտում գործող ընկերությունները անցած տարիներին առավելագույն ջանքեր են ներդրել, որ այս ոլորտը զարգանա, ու այն, ինչ ունենք այսօր, հենց նրանց աշխատանքի արդյունքն է, սակայն շատ բան կախված է ոչ միայն մասնավորից, այլև պետությունից, որը մեծ անելիքներ ունի: Այս ոլորտի զարգացումը կնշանակի, որ արևային համակարգերը կդառնան ոչ միայն դոտացիոն մեխանիզմով սնվող, այլև ներդրումների ներգրավման գրավիչ միջավայր, որտեղ վերականգնվող էներգետիկայի հասանելիությունը նոր հնարավորություններ է բացում։ Ավելին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել ոչ միայն այս ոլորտին առնչվող տեխնոլոգիական լուծումների և արտադրանքի ստեղծմանը կամ թողարկմանը, այլև դրանց արտահանմանը։

Մյուս կողմից էլ, խոսելով էներգետիկայի ապագայի մասին, պետք է հաշվի առնել նաև էլեկտրամոբիլների շահագործման խթանումը։ Աշխարհը շարժվում է դեպի արտանետումներից զերծ տեխնոլոգիաներ, և այս համատեքստում արևային էներգետիկան կարող է ապահովել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների մասշտաբային գործարկման հնարավորություն։ Սրան զուգահեռ՝ պետք է զարգացնել նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ լիցքավորման կայաններ, «խելացի» ցանցեր, բեռնաթափման-կուտակման կայուն համակարգեր։ Սա ենթադրում է պետական ծրագրերի ներդրում, մասնավոր հատվածի խրախուսում և օրենսդրական միջավայրի բարելավում։

Արևային էներգետիկան ներկայում Հայաստանի համար միայն «ընտրություն» չէ, այլ կենսական անհրաժեշտություն։ Հատկապես աշխարհաքաղաքական անկայունության, էներգակիրների շուկայում տատանումների և բնապահպանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ հետ կանգնել այս ռազմավարական ուղղությունից։ Եվ եթե պետությունը չվերանայի իր մոտեցումները՝ սուբսիդավորման, օրենսդրության, ֆինանսավորման և ենթակառուցվածքային զարգացման մասով, ապա, որքան էլ մասնավորը հետևողականորեն առաջ շարժվի, ոլորտում խնդիրներն անխուսափելի կլինեն՝ իրենց տնտեսական և բնապահպանական բացասական հետևանքների հետ մեկտեղ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին