Մի ձեռքով ԵՄ-ից են կառչում, իսկ մյուսով՝ Շանհայի կազմակերպությունից. կողմնորոշվեք. Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առավոտը ԵՄ են գնում,կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան ՝ ԵԱՏՄ, գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։
Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել:
Այս որոշումը տրամաբանական կլիներ,եթե ՔՊ-ն Աժ-ում չքվեարկեր ԵՄ մտնելու ցանկություն կոչվող օրինագծի օգտին։
Մի ձեռքով ԵՄ -ից են ուզում կառչել, իսկ մյուսով՝ ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն։
Կողմնորոշվեք վերջապես, որ վեկտորն եք ընտրում, այ տնաշեններ։
Քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք, ու ամեն ինչ տեղը կընկնի։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



