Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպմանը Դավութօղլուն հայտնել է, որ ամեն անգամ Ղազախստան գալիս իրենց զգում է որպես այդ երկրի քաղաքացի: Առաջին անգամ այցելելով Ղազախստան որպես Թուրքիայի վարչապետ` Դավութօղլուն նշել է, որ երկրի ցանկացած հաջողություն իրենք ընդունում են որպես սեփականը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպել էր Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպմանը Դավութօղլուն ընդգծել է, որ թեպետ երկու երկրներն ընդհանուր սահման չունեն, սակայն իրենք բարեկամ երկրներ են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



