«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օծվել է «Սուրբ Պայծառակերպություն» մատուռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ փետրվարի 6-ին օծվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, մատուռն անվանվել է «Սուրբ Պայծառակերպություն»` ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման և պայծառակերպման:
Արարողությանը մասնակցել են քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը, դատապարտյալներ, հյուրեր: Սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



