Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 4-ի երեկոյան, չնայած փաշինյանական իշխանության ներկայացուցիչների ու անձամբ հենց Փաշինյանի ոչ երկիմաստ սպառնալիքներին, Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց բողոքի ակցիա՝ ի աջակցություն ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի:

Դա այս տարի, եթե չենք սխալվում, առաջին խոշոր բողոքի ցույցն էր: Այն ցույցը, որից Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, նախընթաց նյարդայնանում էր, եթե ոչ՝ վախենում: Այո, որքան էլ ՔՊ-ի ղեկավարը փորձում է իրեն ցույց տալ կամ դրսևորվել որպես «իրավիճակին տիրապետող», որքան ավելի է սաստկացնում բռնաճնշումներն ու բացահայտ ապօրինի հետապնդումները, այնքան ավելի ակներև են դառնում նրա վախերը: Նիկոլ Փաշինյանը, ինչպես շատերն են նկատում, ակնհայտորեն վախերի մեջ է, և նույնիսկ Սամվել Կարապետյանի նկարներից, նրա ազատության կոչով պլակատներից է վախենում ու սարսափում, մեր ավագները կասեին՝ այսահարվում:

Հասկանալի է, որ Փաշինյանի վախերի հիմնական բաղադրիչը իշխանությունը կորցնելու մտահոգությունն է՝ զուգորդված իր իշխանության վարած «խաչմերուկային» քաղաքականության նոր «դիմադրության օջախ» ի հայտ գալու վախերով:

Ինքը՝ Փաշինյանը, մտավախություն ունի, որ «ի աջակցություն Սամվել Կարապետյանի» շարժումը կարող է լինել դիմադրության լուրջ օջախ, մանավանդ, եթե այն ծավալվի ընդդիմադիր դաշտի, ազգային ուժերի ու շրջանակների համախմբման միջոցով:

Ի դեպ, հանուն ճշմարտության, պետք է նկատել, որ Փաշինյանն ինքն իր քայլերով, վախերով ու ռեպրեսիվ-մոլեգին արձագանքներով ուղղակիորեն նպաստել է այդ «դիմադրության օջախի» ձևավորմանը:

Վերջին հաշվով, Սամվել Կարապետյանը, լինելով թերևս ամենամեծահարուստ հայ տնտեսական գործիչներից մեկը, եթե ոչ՝ ամենամեծահարուստը, խոշոր բարերար, որ շատ բան է արել թե՛ Արցախի, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ իր ծննդավայրի, թե՛, առհասարակ, Հայաստանի համար, ի լրումն՝ հայրենիքում իր գործունեությամբ ապահովում է հազարավոր մարդկանց զբաղվածություն ու կայուն եկամուտ, մինչև վերջերս հրապարակավ որևէ կերպ չէր արձագանքում, չէր դրսևորվում այս կամ այն առանցքային իրադարձության կամ աղետային ընթացքի հետ կապված: Բայց բավարար էր, որ նա մի քանի նախադասություն ասեր «փոքրիկ մի խմբակի» հակաեկեղեցական նկրտումներին իր ձևով դիմադարձելու մասին, Փաշինյանը վայրագ ու ռեպրեսիվ միջոցներով կտրուկ արձագանքեց:

Չնկարագրենք բոլորին հայտնի վերջին օրերի դեպքերի ընթացքը: Բայց նկատենք, որ առավելապես հենց Փաշինյանի այդ նյարդային, անգամ՝ հիստերիկ ռեակցիաները հանգեցրեցին այն բանին, որ նախ՝ դիմադրությունը բավականին բյուրեղացավ, երկրորդ՝ գործնականում ձևավորվում է նոր շարժում:

Ի՞նչ ցույց տվեցին կոնկրետ հուլիսի 4-ի երեկոյան հրավիրված բողոքի ակցիան, հանրահավաքն ու երթը: Այն, որ հազարավոր մարդիկ խորապես բանի տեղ չեն դնում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «աշխատանքից ազատելու» վերաբերյալ սպառնալիքները: Ավելին, նրանցից շատերը պահում էին հենց այն նկարով պլակատները, որոնցից այդպես մոլոքոր է ընկել փաշինյանական իշխանությունը:

Մյուս կողմից՝ հաշվի առնելով տեղի ունեցողի ամբողջ ենթատեքստը, ի մասնավորի՝ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը, ազգային, ավանդական արժեքներին դեմ դուրս գալը, սրբություններին դիպչելը, ենթադրելի էր, որ ուղղակիորեն «Տաշիր» խմբին չառնչվող բազմաթիվ այլ հայրենակիցներ, ինչպես ասվում է, ինքնաբուխ կամ հախուռն կմիանան բողոքի ակցիային: Հարկավ, ցուցարարների շարքերում կային նաև այդպիսի հայրենակիցներ, բայց, ամեն դեպքում, դա զանգվածային ընդգրկման բնույթ չէր կրում: Եվ այդ առումով ակնկալիքները, ցավոք, չարդարացան, որքան էլ երթի ժամանակ բազմաթիվ վարորդներ ինքնաբուխ «միանում» էին՝ ձայնային ազդանշաններով, բռունցքները պարզելով կամ պարզապես ցուցարարների հետ իրենց համաձայնությունն արտահայտելով:

Սա, կարծում ենք, կազմակերպիչներին և հետաքրքրված քաղաքական, հասարակական շրջանակներին պետք է հուշի, որ նույնիսկ նման պայմաններում ոչինչ հենց այնպես ու «հախուռն» տեղի չի ունենում, անհրաժեշտ է որոշակի քարոզչական, կազմակերպչական, բացատրական աշխատանք:

Երկրորդը. «Ի աջակցություն Սամվել Կարապետյանի» և նրա ազատության պահանջով ցույցը, կարելի է ասել, միավորել էր հիմնական ընդդիմադիր ուժերի մեծ մասին: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ դա ավելի շատ նման էր միաժամանակ նույն տեղում գտնվելու և նույն քաղաքական իրադարձությանը մասնակցելու, քան իսկապես միավորված հանդես գալու: Սա հանգամանք է, որի ուղղությամբ ազգային ուժերն իրենք իրենց մեջ աշխատելու շատ տեղ ունեն, ինչպես և խնդիր ունեն՝ շեղող ու իրենց միմյանցից հեռացնող խնդիրները մի կողմ դնելու և հիմնականի վրա կենտրոնանալու առումներով:

Ընդհանուր առմամբ, եթե տեղի ունեցածը դիտարկենք որպես այս տարվա առաջին խոշոր ակցիա, հաշվի առնենք նաև ամռան «արձակուրդային» հանգամանքը, ապա հուլիսի 4-ի ցույցը նկատելի իրադարձություն էր ամեն պարագայում:

Սակայն հիմնականներից մեկը այն դիտարկումն է, որ բազմահազարանոց այդ ցույցը, չնայած ելույթներին, «Պայքար, պայքար մեր ձևով» կարգախոսին, Սամվել Կարապետյանի և սրբազանների ազատության պահանջներին, չուներ ընդգծված քաղաքական բովանդակություն: Սա ամենից առանցքային հարցն է, միաժամանակ՝ այն բացը, որը առաջիկայում, կարծում ենք, շատ արագ պետք է լրացվի:

Իհարկե, «քաղաքական բովանդակության» այդ բացը լրացնում են բանտից Սամվել Կարապետյանի հղած նամակները: Եվ հուլիսի 4-ին տարածված հայտարարությունն էլ այդ շարքում է: Սամվել Կարապետյանը շատ հստակ հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ», պարզ ասած՝ պետք է հեռանան: Ի լրումն, ինքը՝ Սամվել Կարապետյանը, պատրաստ է անցնել «պայքարի ճանապարհով», «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը», որպեսզի Հայաստանը վերագտնի տնտեսապես, սոցիալապես, իրավական, ազգային ու ավանդապահական առումներով իր վերականգնման ու զարգացման բնական հունը: Ու՝ որ ինքը հստակ գիտի, թե ինչպես անել այդ ամենը:

Դա, իհարկե, գնահատելի է: Բայց առաջիկայի համար, կարծում ենք, հստակեցումները պետք է լինեն շատ ավելի որոշակի ու ընկալելի: Հնչող խոսքը, այո, պետք է լինի քաղաքական, առաջադրված նպատակները, դրանք իրականացնելու հանձնառության տակ մտած դերակատարները՝ հստակ: Մի խոսքով՝ պետք է հնարավորինս քիչ լինի կամ չլինի պաթոսը, և հակառակը՝ գերակայեն ռեալությունն ու ռացիոնալությունը:

Շատ կարևոր է նաև, ու պետք է ամեն ինչ անել, որ այս շարժումը հանկարծ չվերածվի «քաղաքական առևտրի» միջոցի:

«Պայքար, պայքար մեր ձևով» կարգախոսը բավականին հետաքրքիր է հնչում, իհարկե: Բայց այն, թե որն է «մեր ձևով»-ը, պետք է առավելագույնս հասկանալի լինի Փաշինյանից ու նրա ռեժիմի իշխանավարումից զզված, մեծապես տուժած և տուժել շարունակող հասարակության հնարավորինս շատ ներկայացուցիչների համար: Հանրությանն ուղղված ազգային, տնտեսական, սոցիալական, հարկային, իրավական «մեսիջները», կարծում ենք, պիտի ստանան ավելի ընկալելի ու որոշակի բանաձևումներ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհը