Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ բարի էր, ընկերասեր, բոլորին օգնության էր հասնում, ովքեր այդ պահին իր կարիքն ունեին, նա նրանց կողքին էր։ Շրջապատում սիրված էր, աշխույժ ու ճարպիկ, ամեն ինչում ներկա է եղել՝ և՛ խաղերում, և՛ բակային կռիվներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Սերժի մայրիկը։

Նշում է՝ որդին սիրում էր սպորտով զբաղվել, ամեն ինչ ուզում էր փորձել։ «Մի երկու ամիս մարմնամարզության հաճախելուց հետո ասում էր՝ կտանե՞ս այլ սպորտաձևի։ Եվ այսպես շարունակ՝ ըմբշամարտ, լող, վազք։ Ի դեպ, արդեն ծառայելու ընթացքում վազքի մրցույթի էր մասնակցել, կանգնել հաղթողների հարթակին, պատվոգիրն ունենք։ Շատ էր սիրում նաև ֆուտբոլը, ամբողջ օրը դրսում ֆուտբոլ կխաղային։ Բայց իր համար առանձնահատուկ տեղ էին գրավում լողը և վազքը»։

Սերժը ծնվել է Երևանում։ Սովորել է թիվ 160 միջնակարգ դպրոցում։ Մայրիկն անկեղծանում է՝ Սերժն այնքան էլ լավ չէր սովորում։ «Բոլորն իրեն սիրում էին, նույն կերպ նա էր բոլորին սիրում։ Անգամ մեկ օր դպրոցից չի բացակայել։ Շատ էր սիրում մաթեմատիկան, այն էլ՝ իր դասղեկի՝ ընկեր Աբրահամյանի շնորհիվ։ Այս դեպքերից հետո դպրոցից իր դասղեկն ու ուսուցչական կազմից անդամներ էին եկել մեր տուն, տեղեկացրեցին, որ ցանկանում են Սերժի անվան դասարան բացել դպրոցում։ Հիմա դպրոցում Սերժի անվան դասարանը և նրա անկյունը կա»։

Դպրոցից հետո Սերժը կրթությունը շարունակել է Երևանի 8-րդ արհեստագործական ուսումնարանում՝ «Փականագործ ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման» որակավորմամբ, որպես մասնագիտություն՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում։ «Սովորեց, 12-րդ դասարանի վկայականն էլ ստացավ։ Այդ ընթացքում ընկերոջ հետ նաև փոքրիկ՝ հյութերի բիզնես ունեին։ Բիզնեսի մեջ իրեն գտել էր։ Բանակից վերադառնալուց հետո շատ մտքեր ուներ իրագործելու։ Միշտ ասում էր՝ այնքան գումար պետք է ունենամ, որ օգնեմ մանկատներին ու ծերանոցներին։ Հույս ունեմ, որ ես կկարողանամ ինչ-որ չափով կյանքի կոչել իր երազանքները»։

2019 թվականի հունվարի 8-ին Սերժը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանականում՝ 2-րդ գումարտակում։ Սերժը եղել է սերժանտ, ջոկի հրամանատար, դիրքի ավագ։ Սերժը կատարյալ տիրապետում էր իր զենքին։ Նա սիրով ու պատասխանատվությամբ է մեկնել ծառայության։ Մայրիկը նշում է՝ երբ լսում էր, որ որևէ մեկը բանակ չի գնացել, միշտ ասում էր՝ զարմանում եմ, թե ինչի են փախչում բանակից։ «Ու ավելացնում էր՝ գնացեք, ծառայեք։ Ընկերներով մեր տանն էին հավաքվել, դեռ իր բանակի քեֆը չէինք արել, տղաներից մեկը, որ շատ լավ ձայն ունի, երգեց՝ թուրքի պոստից пк-ն խփեց, մեր ախպորը վիրավորեց։ Այդ պահին սկսեցի լաց լինել, անմիջապես ասաց՝ մի երգի, մերս լացում է։ Մոտեցավ, ինձ համբուրեց. «Մա՛մ ջան, չլացես, թուրքի գյուլլեն քո տղուն չի կպնի, ինձ բան չի լինի, ես հետ եմ գալու, քեզ խոսք եմ տալիս»։ Ոգևորվել էր, երբ ծանուցագիրը եկավ. «Մա՛մ ջան, գնամ, երկու տարվա պարտքս տամ ու գամ»։ Ու ինքն էլ էր ասում՝ Ղարաբաղ ընկնեմ, ավելի լավ կլինի։ Ու երբ վիճակահանության արդյունքում պարզվեց, որ Արցախում է ծառայելու, այնքան էր ուրախացել. «Իսկական տղեն պիտի այստեղ ծառայի, քաղաքում ծառայելը խաղ ու պար է, պիտի գնաս, սահման պահես»։ Երբ արդեն սերժանտի կոչում էր ստացել, շատ էր ուրախացել, անգամ ասում էր՝ կարո՞ղ է պայմանագիր կնքեմ ու շարունակեմ զինվորական ծառայությունը։ Բայց ես իրեն ասում էի՝ այդքան չեմ դիմանա, վերջացրու ծառայությունդ ու տուն արի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 25-ին Սերժը դիրքերից իջել էր զորամաս, սակայն սեպտեմբերի 27-ին տագնապով նորից բարձրանում է դիրքեր։ «Հենց իրենք բարձրանում են, իրենց զորամասը պայթեցնում են։ Ասում էի՝ Աստված իմ, ո՞ւմ էի մի կտոր հաց տվել, որ երեխես այնտեղ չի եղել։ Զանգում էի իրեն, ասում էր՝ դա մեզ մոտ չի, կա Հադրութ-1, Հադրութ-2։ Ընդամենն ինձ էր հանգստացնում։ Իսկ եղբորն էլ ասել էր՝ այնպես արեք, որ մաման հեռուստացույց չնայի։ Սեպտեմբերի 29-ին իր ծննդյան օրն էր՝ 20-ամյակը։ Զանգել էի իրեն՝ քեզ փող փոխանցեմ, տղերքով նշեք, եթե ձեզ մոտ պատերազմ չկա։ Ասեմ նաև, որ մեր զրույցների ժամանակ երբեք մեկ կրակոցի ձայն չեմ լսել։ «Չէ, մա՛մ, փող պետք չի ուղարկել ծնունդ նշելու համար, ուղղակի 5000 դրամ ուղարկի, ծխախոտ կգնեմ»։ Ես էլ իրեն ասացի՝ լավ, մենք կնշենք քո ծնունդը։ Այդպես խոսեց բոլորի հետ, շնորհավորեցինք ծնունդը։ Սեպտեմբերի 30-ին էլի զրուցել ենք։ Այդ օրը բոլորիս հետ զրուցեց՝ եղբոր, հայրիկի, քեռու, ինձ հետ։ Ինձ ասաց. «Մա՛մ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու, քեզ շատ եմ սիրում, քեզ լավ նայի»։ Ասացի՝ Սերժո՛, եթե քո ոտքը փուշ մտնի, ես չեմ ապրի, ուշադիր եղիր։ Իրեն այդ օրն ասել եմ, որ իր մի զանգը, իր ձայնն ինձ կյանք է տալիս, անընդհատ կրկնում էի՝ Սե՛րժ, բալե՜ս, ձենիդ մեռնեմ, տղե՜ս... Ինքն էլ արձագանքում էր՝ մա՛մ ջան, զանգել եմ, որ դու կյանք ունենաս։ Դա եղավ մեր վերջին զրույցը։ Հետո եղբոր հետ է խոսում. «Տյո՛մ, վիճակը շատ վատ է, չգիտեմ՝ կգամ, թե չէ, տնեցիքի կողքին եղի, մորս լավ կպահես, ինքը թագուհի է»։ Արտյոմն էլ ասել է՝ կգաս, մամային կպահես, ես մենակ չեմ կարող»։ Եղբայրը հասկացել էր, թե ինչ նկատի ունի Սերժը, և փորձել էր նրան կարծես նոր ուժ փոխանցել։ Ու երկու եղբայր որոշել էին՝ միասին են մայրիկին լավ պահելու։

Հոկտեմբերի 1-ին ժամը չորսին «Նռան բաղերում» ԱԹՍ-ի բեկորներից յոթ տղաները զոհվում են մեկ խրամատում։ Նրանցից մեկը Սերժն էր։ Հոկտեմբերի 3-ին նա արդեն «տանն» էր։ Մայրիկն ասում է՝ տեսել է որդուն, հրաժեշտ տվել նրան։ «Բավականին երկար ժամանակ իրեն չէի տեսել, այդ ընթացքում կարծես մեծացած լիներ, երեխուս մազերը սպիտակել էին։ Եթե սեպտեմբերի 25-ին նա ինձ նկար չուղարկեր, ես իրեն չէի ճանաչի։ Այդքան մեծանալ...»։

Տուն են հասնում նաև Սերժի անձնական իրերը։ «Իր դրամապանակի մեջ ես գտա իմ ուղարկած հինգ հազար դրամն ամբողջությամբ արյունոտ»։

Ապրելու ուժի մասին։ «Մենք չենք ապրում, կյանքն անիմաստ է։ Նայում ես մարդկանց ու չես տեսնում, լսում ես ու... չես լսում։ Չես հասկանում, թե ինչ է կատարվում քո շուրջբոլորը։ Բայց իմ, նաև հարազատ մարդկանց երազներին եկավ Սերժը, ու ես հասկացա՝ պիտի ապրեմ։ Եթե ես չապրեմ, չեմ կարողանա իրեն ապրեցնել։ Այս ընթացքում նաև շատ եկեղեցիներ եմ այցելել և կարող եմ ասել, որ նաև Աստծո հետ կապն ինձ ուժ տվեց»։ Այդ երազներն են հուշել ընտանիքին, որ Սերժը հիմա ապահով տեղում է։ Անգամ երազներից մեկում Սերժն ասել է՝ մամայիս կասես իր բաբախող սիրտն իմ սիրտն է, թող հանգիստ լինի։ «Իհարկե, նաև Արտյոմս ինձ ուժ փոխանցեց։ Ասաց՝ մամ, եթե իմ հետ լինես, երբեք չեմ կոտրվի, ինչ էլ լինի, դու ես ինձ ուժ տվողը։ Ամեն անգամ, ինչ առիթ ուզում է լինի, տղաս իր ու Սերժի կողմից է նվերներ պատրաստում, դա արդեն պարտադիր ավանդույթ է իր համար։ Սերժս միշտ հպարտանում էր իր եղբորով։ Նա 13 տարի մարմնամարզության է հաճախել, մշտապես բարձր հորիզոնականներ գրավել, ու Սերժը միշտ իրեն լավ էր զգում այդ հանգամանքից։ Հիմա Արտյոմը հաճախ է ասում, որ այժմ էլ նա է հպարտանում, որ Սերժն իր եղբայրն է»։

Հ. Գ.- Սերժանտ Սերժ Հակոբքեխվյանը(Քեխո) հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ