«Լևանտե»-ի հետ հանդիպումը Լուիս Էներիկեի համար կդառնա 100-րդը «Բարսելոնա»-ի ղեկին
ՍՊՈՐՏԻսպանիայի Պրիմերայի 23-րդ տուրում «Լևանտե»-ի հետ հանդիպումը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար կդառնա հոբելյանական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 7-ին կապտանռնագույնները կանցկացնեն 100-րդ մրցավեճը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, ով թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել 2014 թվականից:
Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն նախորդ 99 հանդիպումներից տարել է 79 հաղթանակ, 11 մրցավեճ ավարտել ոչ ոքի և կրել ընդամենը 9 պարտություն: Թիմը խփել է 274 գոլ և բաց թողել 70-ը:
Լուիս Էնրիկեն «Բարսելոնա»-ի հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



