«Միկա»-ն ոչ ոքի է ավարտել հանդիպումը «Ռուսթավի»-ի հետ
ՍՊՈՐՏԵրևանի «Միկա»-ն ավարտել է իր առաջին ուսումնամարզական հավաքը Վրաստանում և այսօր կվերադառնա Երեւան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, երկշաբաթյա հավաքի վերջին օրը Սերգեյ Յուրանի գլխավորած թիմը ստուգողական վերջին հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Վրաստանի առաջին խմբի ներկայա ցուցիչ «Ռուսթավի»-ի հետ:
Ինչպես նախորդ հանդիպումը «Ցխինվալի» հետ, այս հանդիպումն էլ ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Առաջին կեսում դաշտի տերերը բացել են հաշիվը, իսկ պատասխան գնդակը երկրորդ կեսում խփել է Յարոսլավ Պուզանովը:
«Միկա»-ն մինչև փետրվարի 11-ը կշարունակի մարզվել Երևանում, որից հետո կրկին կմեկնի Վրաստան:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է



