Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղեցկություն, ուժ և նպատակ. Վիցցե Միսս տիտղոսին արժանացած հայուհիների հաղթանակի ճանապարհը

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 10-ին Երևանում կայացած «Միսս Հայաստան- 2025» գեղեցկության մրցույթի շրջանակներում «Միսս Հայաստան -2025» տիտղոսին արժանացավ Շիրակի մարզը ներկայացնող Անուշ Աղաբալյանը:  Վիցե Միսս տիտղոսները ստացան Երևանից Մարիաննա Վարդապետյանը, Սեդա Ջանոյանը, Դիանա Հակոբյանը և Վանաձոր քաղաքից Մարիամ Խաչատրյանը:  Tert.am Life-ի հետ զրույցում Վիցե Միս տիտղոսին արժանացած գեղեցկուհիները պատմել են, թե ինչպես հայտնվեցին մրցույթում, ինչ դժվարություններ հաղթահարեցին ու ինչի էին պատրաստ հանուն երազանքի:

Մարիամ Խաչատրյան. Վիցցե Միսի ինքնահաստատման ճանապարհը. հավատից մինչև հաջողություն

1-ին Վիցե Միսս Մարիամ Խաչատրյանը 21 տարեկան է։ Այժմ զբաղվում է մոդելինգով, ինչպես նաև հագուստի մոդելավորմամբ ու նախագծմամբ։ Հետաքրքրված է օտար լեզուներով։ Նրա խոսքով՝ իր կյանքի ուղին հեշտ չի եղել, բայց հենց այդ փորձություններն են կերտել ու դարձրել իրեն այնպիսին, ինչպիսին այսօր է:

«Փորձիր, սա կարող է փոխել քո կյանքը» 

«Մրցույթում հայտնվելը իմ կյանքի ամենաանսպասելի պահերից էր։ Սկզբում նույնիսկ վստահ չէի՝ մասնակցեմ, թե՝ ոչ, արդյո՞ք պատրաստ եմ այդքան բաց դառնալ հանրության առաջ։ Բայց իմ ներսում մի ձայն կար, որ ասում էր՝ փորձիր, սա կարող է փոխել քո կյանքը։ Շատ ներքին պայքարներից հետո որոշեցի հավատալ ինքս ինձ։ Այդ պահից սկսած ամեն քայլն ինձ ավելի մոտեցրեց իմ ուժերին ու երազանքներին։ Մրցույթը դարձավ մի հարթակ, որտեղ ես ոչ թե պարզապես ներկայանում էի, այլ խոսում էի՝ իմ պատմությամբ, իմ լռությամբ ու իմ հայացքով»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Մարիամը:

Դժվարություններ, որոնք դարձան խթան

«Դժվարություններ շատ են եղել։ Շրջապատի կարծիքները, չընդունվելու վախը, ինքնավստահության պակասը։ Բայց հասկացա՝ ամեն ինչ սկսվում է ներսից։ Երբ հավատում ես քեզ, դռները սկսում են բացվել»,- ասաց Մարիամը։

Հաղթանակի հուզիչ պահը

«Այդ պահին մարմնովս դող անցավ։ Դա պարզապես ուրախություն չէր, դա հավատքի և ազատության զգացում էր։ Չէի հասկանում շուրջս ինչ է կատարվում»,- հիշում է Մարիամը՝ խոսելով իր առաջին հաղթանակի զգացմունքների մասին։

Մրցույթից՝ ընկերություն

«Չնայած բոլորս այնտեղ եկել էինք որպես մրցակիցներ, ժամանակի ընթացքում դարձանք իրար հարազատ մարդիկ։ Շփվում ենք, միմյանց ոգեշնչում։ Դա ևս մի արժեք է, որ մրցույթը ինձ նվիրեց»,- ընդգծում է նա։

«Ամեն մարդ կարող է լույս լինել մյուսի համար»

Մանկուց երազել է լինել մոդել, կանգնել բեմի վրա ու մարդկանց ուժ փոխանցել։ Այսօր էլ նրա մեծ երազանքն է ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ աղջիկ կզգա, որ իրեն լսում են, որ ինքը գեղեցիկ է և կարևոր։ «Ուզում եմ ապացուցել՝ անկախ դժվարություններից, ամեն մարդ կարող է լույս լինել մյուսի համար»։

Մարիաննա Վարդապետյան․ ինքնավստահություն, արվեստ և նպատակներ

20-ամյա Մարիաննա Վարդապետյանը գեղեցկության մրցույթում արժանացավ 3-րդ «Վիցցե Միս» տիտղոսին՝ ներկայացնելով իր տաղանդը, նվիրվածությունը և նուրբ ճաշակը։ Ծնվել և մեծացել է Երևանում։ Սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի չորրորդ կուրսում։ Մասնագիտությամբ՝ ճարտարագետ-դիզայներ, բայց զբաղվում է նկարչությամբ, քանդակագործությամբ, պարով, մոդելավորմամբ ու մոդելինգով։ «Մանկուց սիրել և երազել եմ գեղեցկության ոլորտում լինելու մասին, ու հենց որ տեսա քասթինգի հայտարարությունը՝ որոշումս կայացրեցի»,- պատմեց նա։

Հաղթանակի ճանապարհը

Մրցույթին նախապատրաստվելը հեշտ չէր։ Վարժանքներ, խիստ սննդակարգ, խնամքի պրոցեդուրաներ, դեֆիլե, նկարահանումներ։ Այդ ամենը համատեղել կրթության, աշխատանքի ու հոբբիների հետ՝ իսկական մարտահրավեր էր։
Մարիաննան երեկոյան զգեստի պատրաստումը վստահել էր ինքն իրեն։ Նախագծեց այն, ձեռքով նկարեց նախշերը, և զգեստը զարդարեց 600-ից ավելի բյուրեղապակյա քարերով։  «Ցանկանում էի տարբերվել ու արտահայտել իմ անհատականությունը։ Զգեստի խորհրդանիշը թիթեռնիկն էր՝ գեղեցկություն, կանացիություն, վերածնունդ»,- անկեղծացավ Մարիաննան։

Հաղթանակի պահը

Երբ հնչեց իր անունը՝ հուզմունքն անասելի էր։ «Հասկացա, որ տարիների աշխատանքը, ծնողներիս ու ուսուցիչներիս աջակցությունը գնահատվեցին»։ Չնայած մրցույթին բոլորը եկել էին որպես մրցակիցներ, Մարիաննան ասում է՝ որոշ աղջիկների հետ այսօր էլ շփվում են, միմյանց ոգեշնչում են։

Երազանքներից՝ նպատակներ

Մանկության երազանքը՝ լինել ՀՀ նախագահ։ Այսօր, նա չունի երազանքներ, ունի միայն հստակ նպատակներ, որոնց ուղղությամբ աշխատում է ամեն օր։ Նրա երազած հարթակն այն վայրն է, որտեղ աղջիկները կզգան ընդունված ու ոգեշնչված։ Նրան հաճախ նմանեցնում են Ադրիանա Լիմային, բայց Մարիաննայի խոսքով՝ ինքն արդեն ձևավորել է իր վառ և ինքնատիպ ոճը՝ գեղեցկության, ուժի և մտքի ներդաշնակ միաձուլմամբ։

Դիանա Հակոբյան․ երբ երազանքները դառնում են մեկնարկային կետ

4-րդ Վիցցե Միս Դիանա Հակոբյանն ընդամենը 20 տարեկան է, բայց արդեն հասցրել է մասնակցել իր կյանքի առաջին գեղեցկության մրցույթին և արժանանալ ուշադրության՝ ոչ միայն արտաքին գեղեցկությամբ, այլև նրբանկատ ու խելացի կերպարով։ Նրա պատմությունը ոչ թե վերջնակետ ունի, այլ՝ մեկնարկային ուժեղ հիմք։ «Ես Դիանան եմ՝ Երևանից։ Սովորում եմ ԵՊՀ-ում՝ Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետում։ Ուսումս գերազանց առաջադիմությամբ է ընթանում։ Իմ կյանքի անբաժան մասն են սպորտը, ֆիլմերը, գրականությունը և ճանապարհորդությունը։ Չնայած այս պահին այցելել եմ ընդամենը մի քանի երկիր, երազում եմ շրջել ամբողջ աշխարհով»,- մեզ հետ զրույցում ասաց Դիանան: Դիանան իր մասնակցությունը մրցույթին չի համարում պատահականություն։ Երազանքը դեռ մանկությունից էր իր հետ՝ մի օր հայտնվել պոդիումի վրա։ Այդ երազանքի առաջին քայլը նա արեց՝ երբ համարձակվեց հայտ ուղարկել․ «Ուղղակի վստահեցի ինքս ինձ»։

Սկզբի դժվարությունները, վստահության ճանապարհին

Բարձրակրունկների վրա երկար քայլելը հենց առաջին մարտահրավերն էր․ «Իսկական փորձություն էր։ Բայց ժամանակի հետ սովորեցի, դարձա վստահ ու ազատ բեմի վրա։ Այդ զգացողությունը՝ երբ ներսումդ լարվածություն է, բայց դուրս գալիս ամեն ինչ մոռանում ես՝ աննկարագրելի է»։ Երբ հնչեց իր անունը՝ այդ պահը դարձավ կյանքի հիշարժան կետ։ «Մի պահ չհասկացա՝ ինչ է կատարվում։ Բայց ժպիտը չէր հեռանում դեմքիցս, ներսումս անսահման ուրախություն էր։ Երբեք չեմ մոռանա այդ վայրկյանը»։

Մրցակիցներից՝ ընկերներ

Մրցույթից հետո Դիանան կապ է պահպանում մյուս մասնակիցների հետ։ Շփվում են, հանդիպում, ուրախանում միմյանց հաջողություններով։ «Մրցույթը մեզ միավորեց»։  Սա նրա առաջին փորձն էր նման հարթակում, սակայն ինչպես ինքն է ասում՝ «շատ նշանակալից մեկնարկ», որը տվել է նոր ուժ՝ շարունակելու։

Ոգեշնչված ուժեղ կանանցից

Դիանան ոգեշնչվում է Victoria’s Secret մոդել Ռոզի Հանթինգտոն-Ուայթլիի նրբագեղությամբ և ինքնավստահությամբ։ Նրան հաճախ նմանեցնում են Մոնիկա Բելուչիին՝ մուգ մազեր, արտահայտիչ աչքեր, հանգիստ ու կանացի կերպար։ Մանկուց հիացել է մոդելային աշխարհով, բայց միևնույն ժամանակ երազել է լինել բիզնես ոլորտում կայացած կին։ «Կցանկանայի համատեղել այդ երկու ուղղությունները՝ լինել ինչպես գեղեցիկ, այնպես էլ ուժեղ և ինքնուրույն կին»։

Երազանքներ, որոնք ոգեշնչում են

Դիանայի երազանքները հստակ են՝ զարգանալ իր սիրելի ոլորտներում՝ լեզուներ, հաղորդակցություն, մոդելինգ։ Բայց առավելագույն նպատակը մեկն է․ «Ցանկանում եմ լինել պիտանի իմ երկրին ու ազգին, ոգեշնչել ուրիշներին՝ իմ ճանապարհով»։ Նրա երազանքների շարքում կան նաև մի փոքր ավելի անձնականները․ ներկա գտնվել Իսպանիայում՝ սիրելի ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեի խաղին, և վարել Mercedes G63․ «Այդ մեքենան ինձ համար պարզապես հզորության ու ճաշակի խորհրդանիշ չէ, այլ իմ նպատակներին հասնելու խորհրդանշական արտահայտություն»։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ