Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաձայն ենք, «ըստ էության» կարելի է խոսել, երբ կա բովանդակություն: Բայց դրա մասին՝ հընթացս: Լավ, ի՞նչ է անում Փաշինյանը: Չէ, նկատի չունենք երկրի հետ: Այն, ինչ նա անում է մեր երկրի հետ, դա գիտենք, զգում ենք մեր մաշկի վրա: Հարցն այլ է` ի՞նչ է անում Փաշինյանն իր թիմի հետ: Ինչո՞ւ է այդպիսի համառությամբ ու հետևողականությամբ, կներեք, փչացնում նրանց բոլորին, ինչո՞ւ է բոլորի գրպանն ապօրինություն «գցում»:

Տեսեք, մի կողմից՝ թե՛ իրավապահ համակարգի ղեկավարներին, թե՛ ուժային կառույցների ղեկավարներին, մյուս կողմից՝ իր խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին տալիս է հրամաններ, կարգադրություններ, «sms»-հրահանգներ, որոնց կատարումը ենթադրում է ոչ միայն օրենքների ոտնահարում, այլև հոգևոր ու բարոյական ավելի մեծ խեղում ու այլանդակություն, քան անգամ ինքն է իրեն թույլ տալիս: Օրինակ՝ վայրագ հարձակումը Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհարանի վրա: Ընդ որում, խոսքը միայն իրավապահների հարձակման մասին չէ, այլ քպականների հակաեկեղեցական ինքնամոռաց «քարոզչության»: Երևույթ, որ ինքնին խարան է ցանկացած հայ մարդու ճակատին: Կամ՝ խորհրդարանի դահլիճում դիտավորյալ խմբակային ծեծկռտուք սարքելը, «պարականոն» բառամթերքի գործածումը, որից ծծմբաջրածնային գարշահոտ է տարածվում երկրի քաղաքական, հասարակական դաշտում ու հանրային միջավայրում: Շարքը երկար է ու.. անողոք:

Ի վերջո, ո՞րն է դրա իմաստը, նման խեղումների մղելով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը: Կարծում ենք՝ նպատակը բավականին պարզ է՝ իր բոլոր թիմակիցներին դարձնել այդ ամեն ինչի մեղսակիցը: Այսինքն՝ իր բոլոր թիմակիցներին Փաշինյանը ձգտում է դնել ու դրել է այնպիսի վիճակի մեջ, որ նրանցից ոչ մեկը չկարողանա որևէ պարագայում «թռնել» իր գլխի վրայից: Անում է ամեն ինչ, որ նրանք հնարավորինս շատ թելերով կապված լինեն, բոլորը մեղավոր լինեն և իրենց մեղավոր զգան այս ամեն ինչի մեջ և արդեն հենց միայն դրա գիտակցումից առավել «կապվեն» իր հետ:

Այլ կերպ ասած՝ դա կոչվում է կոլեկտիվ մեղավորության զգացում: Եթե կուզեք՝ կոլեկտիվ մեղավորության համախտանիշ: Խորհրդային տարիներին մեծացածները կհիշեն հանրահայտ երգի բառերը. «Կապկպված են նույն շղթայով...»:

Նիկոլ Փաշինյանի հանգամանքը պարզ է, ինչպես պարզ են նրա ցանկությունները: Բայց այստեղ ծագում է մեկ այլ, այսպես ասենք՝ հանդիպակաց հարց. լավ, իսկ ինչո՞ւ են նրանք՝ թիմակիցները, անում այդ ամեն ինչը: Չէ՞ որ, ինչ էլ նրանց մասին ասենք, հազիվ թե բոլոր քպականներն անխտիր «պուլտով» կառավարվող կամ ինքնուրույն մտածելու անընդունակ լինեն, կամ՝ ինքնապահպանման բնազդից բացարձակ զուրկ: Ավելին, հազիվ թե նրանք բոլորն էլ այդպես համոզված են իրենց արածի ճշմարտացիության մեջ, հազիվ թե նրանք բոլորն էլ ոգևորված լինեն այս ամենով: Հազիվ թե բոլոր քպականներն արդեն իսկ անդառնալի «փչացել» են: Եվ վերջապես՝ հազիվ թե բոլորն էլ բացարձակ անհայրենիքներ են: Իհարկե, խոսքը Փաշինյանին արդեն բացարձակ սոսնձված մի 10-12 հոգու մասին չէ: Նրանք «կլինիկական դեպքեր» են այլևս: Խոսքը մնացածի մասին է:

Կարծում ենք՝ նման վարքի մի քանի խորքային պատճառներ կան:

Առաջիններից մեկն այն է, որ նրանց 90 տոկոսն առանց Նիկոլ Փաշինյանի ոչ մի բան է, այսինքն՝ «զրոյական կետ»՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մասնագիտական առումով: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի խոսքը հիշեցինք ու կարող ենք վերարտադրել այսօրվա համար, և դարձյալ նա ճիշտ կլինի. առանց Նիկոլ Փաշինյանի «դուք քանի՞ ձայն կհավաքեք»: Եվ շարունակությունը. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Աժ-ում չեք հայտնվի, այլ կարտագաղթեք, տղե՜րք»:

Ու մարգարեկան են հնչում այդ խոսքերը՝ մանավանդ «երդվյալ քպականների» ու նրանց ձևավորած անտանելի միջավայրի հետ կապված: Ու հատկանշական է, որ հենց նրանք են «աքլորանում» ԱԺ-ում՝ ՊՊԾ աշխատողների թիկունքում, իրավապահների աջակցության ներքո, իշխանության «հովանոցի» տակ: Նրանք, որոնց մեծ մասին փողոցում մի «փըխկ» անես, շաքար կստանան, դատարկ «դալան» ման կգան փախչելու:

Բայց վերադառնանք մեր հարցադրմանը: Տպավորություն է, որ կաշվից դուրս են գալիս, որպեսզի Փաշինյանին համոզեն, որ իրենք իսկապես նվիրված են նրան, իսկապես «երդվյալ քպական» են: Դա առաջին հերթին կապված է ՔՊ առաջիկա համագումարում որոշակի «դիրք» ունենալու և հաջորդ ընտրություններին ցուցակում «լավ տեղ» ունենալու մոլուցքով:

Մյուսը. նրանք, կարծում ենք, շատ բան ունեն կորցնելու: Հատկապես նրանք, որ չունեին ոչինչ, հասարակական կարգավիճակով գարեջրի հյուրասիրության սպասող էին, իսկ հիմա դարձել են սեփականատեր, տնատեր, դրամային միլիոնատեր, իսկ ոմանք արդեն նաև՝ ոչ դրամային: Նյութական առումով կորցնելու շատ բան ունեն: Պաշտոն ունեն կորցնելու ու պաշտոնի հետ ստացած բարիքներ, որոնց մասին նախկինում կարող էին միայն անպտուղ երազել: Վերջապես պաշտոնից բխող «աքլորանալու» հնարավորություն ունեն, որը երբեք չեն ունեցել, չէին կարող ունենալ ու չեն ունենալու, երբ իշխանության չլինեն:

Մյուս պատճառն այն բանի գիտակցումն է, որ իրենք արդեն թաթախված են փաշինյանական գործունեության մեջ՝ որպես մասնակից, որպես անմիջական կատարող: Դա էլ մի ահավոր վախ է՝ ապագայի հետ կապված: Նիկոլ Փաշինյանն իրեն հաստատ մի օր կգցի, իր գլխի ճարը կտեսնի, իրենք ի՞նչ են անելու, եթե իշխանությունը կորցրին:

Մյուս կողմից՝ նրանք շատ լավ գիտեն, որ իրենցից ամեն մեկի վրա Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատային «դոսյեներ» է հավաքել ու ցանկացած պահի կարող է իրենց էլ «փուռը տալ»: Ու տալիս է: Ու հրապարակային հաշվեհարդար կարող է կազմակերպել: Ըստ որում, զավեշտական է հնչում, բայց այդ «դոսյեների» նյութերի մի մասն էլ այն արարքներն են, որ կատարվել են հենց Փաշինյանի հանձնարարությամբ:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այդպես անխնա «փչացնում» իր ամբողջ թիմին՝ վերից վար: Կարծում ենք, արդեն պարզ է: Ինչո՞ւ են նրանք այդպես կատաղի, այդպես քրտնաջան կատարում նրա անընդունելի, կարմիրգծահատիչ, ինքնաոչնչացնող հանձնարարականները:

Գիտեք, հնարավոր է՝ այդ կատաղի կատարումն էլ պայմանավորված է իրենց՝ գերի լինելու գիտակցումից, դրանից դուրս գալու ֆիզիկական և հոգեբանական անզորության զգացումից: Բայց նրանց գոնե մի որոշակի մասը չի կարող չգիտակցել, որ այդպիսով խորտակվում, պարզ ասած՝ վարի են գնում: Նրանք չեն կարող չգիտակցել, որ հրահրվող խառնակչությունը Նիկոլ Փաշինյանի համար է «վերջին շանս», բայց իրենց համար դա անխուսափելի կործանման տանող ուղի է:

Կործանվե՞լ, հավերժական խարա՞ն կրել: Հանուն ինչի՞: Փաշինյանի հորինած «խաչմերուկի՞»: Լո՞ւրջ: Կամ հանուն ո՞ւմ: Հանուն Նիկոլ Փաշինյանի «լավ ապրելո՞ւ»:

Չնայած, մի փոքր կտրուկ արտահայտվեցինք: Իրականում ստեղծված իրավիճակը, կարծում ենք, շատ քպականների համար էլ է «վերջին շանս». փրկվելու, Փաշինյանի կործանարար ուղուց հրաժարվելու վերջին հնարավորություն: Հետո արդեն կարող է չափից դուրս ուշ լինել: Արժե մեկուսի մտածել այս մասին: Այն անկյուններում, որտեղ «Մեծ եղբայրը» չի հետևում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան Մենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավ լուր՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար․ Ավանեսյանը՝ մանրամասնում է Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը Պիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան35-ամյա կինը իր աղանդի պատճառով առևանգել և զոհաբերել է իր քրոջ երեխայինՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnր Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ Ադրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմում Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Արսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵՄ-ն պատժամիջnցներ է սահմանել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի դեմ Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի՝ կսահմանվի 32 տարեկան․ նախագիծ Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Երբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով Իշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ Ակոպյան