Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաչատուրս սպասված երեխա էր։ Շատ սիրել ենք իրեն։ Մեր կյանքում մի ցավոտ դրվագ էլ կա՝ իր փոքր եղբայրը չորս տարեկանում մահացել է, նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է։ Դա իր վրա շատ մեծ հետք է թողել։ Այն ժամանակ Հրազդանում էինք ապրում, և Խաչատուրս ամեն շաբաթ, անգամ առանց մեզ ասելու, ծաղիկներ էր գնում և ճանապարհ ընկնում եղբոր մոտ։ Լռակյաց էր Խաչատուրս, հավասարակշռված, լուրջ։ Ժամանակից շուտ է մեծացել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատուրի մայրիկը՝ տիկին Աշխենը։

Խաչատուրը ծնվել է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում: Գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալով ավարտել է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ: Բարձր առաջադիմությամբ ավարտելով քոլեջը՝ ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միանգամից երկրորդ կուրսից, կրկին «Ֆինանսներ» բաժնում։ Զբաղվել է քիքբոքսինգով, հաճախել է ֆուտբոլի և լողի։ «Ֆուտբոլից բազմաթիվ պատվոգրեր ունի։ Շատ ակտիվ էր, ինքնուրույն։ Հայրիկը մեկնում էր արտագնա աշխատանքի։ Խաչատուրը հոր նման մշտապես քրոջ կողքին է եղել։ Առօրյա ողջ հոգսն իր ուսերին էր վերցրել, մշտապես ու ամեն հարցում ինձ օգնում էր։ Զուգահեռ այդքան լավ էր սովորում։ Ծրագրեր ուներ Հրազդանում հյուրատուն ունենալու։ Ասում էր՝ բանակից զորացրվելու եմ, մեր տունը հյուրատուն դարձնեմ։ Ցանկություն ուներ նաև Ռուսաստանում ռազմական դպրոցում սովորել, մտքեր ուներ նաև անվտանգության համակարգում ծառայելու։ Միշտ ասում էր. «Անկախ նրանից, թե ինչպես եմ սովորում, եթե բանակում չծառայեմ, որևէ ուժային կառույցում չեմ կարողանա աշխատանքի անցնել։ Երկու տարի է, մամա՛ ջան, կգնամ, կգամ, ամեն ինչ լավ կլինի, այնպես կթռնի, որ խաբար էլ չենք լինի»։ Բայց ինքը մեր ձեռքից թռավ...»։

Համալսարանում կիսամյակային քննությունները հանձնելուց հետո 2020 թվականի հունվարի 14-ին Խաչատուրը զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի N զորամասում՝ որպես գնդացրորդ: «Հրաժարվել է մասնակցել վիճակահանությանը, սեփական ցանկությամբ մեկնել է ծառայության Արցախ։ Եվ դա, փաստորեն, դարձավ ճակատագրական։ Երբևէ չի դժգոհել ծառայությունից։ Շատ գոհունակությամբ էր բարձրանում դիրքեր։ Հետո արդեն ընկերներից իմացա, որ վերջին ամիսներին, երբ շատ են դիրքեր բարձրացել, Խաչատուրը միայն նեղվել է հիգիենային վերաբերող հարցերից։ Տղաներն անընդհատ դիրքերում են եղել, գուցե իրենք իմացել են, թե ինչ է սպասվում, բայց մենք չենք իմացել, մեզ ոչինչ չեն ասել։ Նույնիսկ մի օր զրույցի ժամանակ ասաց. «Մա՛մ, պառկել եմ թմբի վրա, նայում եմ աստղերին, ոնց որ երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը»»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին իմ ու աղջկաս ծննդյան օրն է։ Տղաս դիրքերից զանգեց։ Ընկերները շնորհավորեցին մեզ, մեր ծննդյան օրն էին նշում։ Զանգահարել էր հայրիկին, թե իմ անունից ծաղիկներ կտանես մամայիս ու քրոջս։ Սեպտեմբերի 27-ին առավոտյան յոթին տասը պակաս զանգահարեց հայրիկին՝ պա՛պ, ի՞նչ եք անում։ Հայրիկն էլ արձագանքեց՝ տղա՛ ջան, ժամը յոթին ի՞նչ պետք է անենք։ Ես անհանգստացա, հարցրեցի՝ ինչոր բա՞ն է եղել։ «Չէ, հանգիստ քնեք, ուղղակի ուզեցի ձեր ձայնը լսել, իմանալ, թե ոնց եք»։ Բայց պատերազմ էր սկսվել, ու նա մեզ ոչինչ չասաց։ Կապն ընդհատվեց։ Հետո արդեն իմացանք պատերազմի բոթը։ Իր մոտ երկու հեռախոս է եղել, բայց մենք չէինք կարողանում իր հետ կապվել։ Խենթանալու աստիճան էր ամեն ինչ, իրենից լուր չունեինք։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան ինն անց կես զանգեց, դա մեր վերջին զրույցն էր։ Իմ հետ խոսեց, ասեցի՝ Խա՛չ ջան, քո ձա՞յնն եմ լսում, ինչո՞ւ չես զանգում։ «Մա՛մ ջան, կապ չկա։ Ինձ ի՞նչ է եղել, որ դու իմ ձայնը չլսես»։ Ես իրեն չասացի, որ պապան ու քեռին ուզում են իր մոտ գնալ, մտածեցի, որ գուցե ուշ հասնեն կամ հանդիպեն, հույսով չանեմ իրեն, բայց հիմա փոշմանել եմ, որ չեմ ասել։ Ինձ ասաց՝ քույրիկիս լավ նայի, պապային էլ ասա՝ թող լավ լինի, ես լավ եմ։ Այդ ժամանակ նա և՛ ուսից է վիրավոր եղել, և՛ ոտքի հատվածում, բայց ոչինչ չի ասել։ Ուսի վիրավորումը ծանր է լինում, տանում են հոսպիտալ, ասում է՝ ներարկեք, բարձրանամ դիրքեր։ Մի ժամ հետո գնացել է տղաների մոտ։ Խաչս ու ընկերները դժոխքով են անցել։ Մեկ դիրքը վերցնելու համար 30 զոհ են տվել»։

Տիկին Աշխենը նշում է՝ ասում են, թե դեպքը հոկտեմբերի 1-ին է եղել Կարախամբեյլի կոչվող հատվածում։ «Իրենց դեմ «յաշման» է մարտեր վարել»։ Օրեր շարունակ ընտանիքը փնտրել է Խաչատուրին։ Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը։ «Ես մինչև հիմա էլ հույս ունեմ, որ դա ինքը չէր։ Հավատո՞ւմ եք՝ ես հույսեր եմ փայփայում։ Մեզ համար չխենթանալու տարբերակ ենք գտել։ Խաչքար ենք տեղադրել իր հիշատակին, բայց դա ավելի շատ մեզ համար ենք անում, որ մի քիչ մեղմենք մեղքի զգացումը։ Դա իրենց կյանքի համեմատ ոչինչ է»։

Ապրելու ուժի մասին։ «Ուղղակի մեռնել չես կարողանում, ապրում ես։ Երբեմն հետհայաց եմ գցում և մտածում՝ այս դժոխքի միջով անցանք, ինչպե՞ս կարողացանք ապրել։ Այո, հպարտ եմ, որ նման տղա ունեմ, որ այդքան ծանր վիրավորում ունենալով՝ իր ընկերներին միայնակ չի թողել, մինչև վերջ նրանց կողքին է մնացել։ Բայց մյուս կողմից՝ ինչ հպարտության մասին կարող է խոսք լինել։ Ինձ իմ տղան էր պետք, մեր հայրենիքին մեր տղաներն էին պետք։ Տղաներն էին մեր գանձերը, նրանք պետք է ապրեցնեին մեր հողը։ Նայում եմ աղջկաս, բնականաբար, մտածում եմ՝ այս անարդար աշխարհում կարող է մենակ մնալ, մի տեսակ ուժ եմ ստանում։ Այնքան նպատակներ ուներ իրագործելու, բայց, ավաղ, ամեն ինչ կիսատ մնաց»։

Հ. Գ. - Գնդացրորդ Խաչատուր Միքայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա Սողոմոնյան