Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իտալական խոհանոցի անբաժան բաղադրիչներից մեկը՝ պարչետտա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իտալական պարչետտա խոզապուխտը բավական հայտնի է համադամասեր հանրությանը: Պարչետտա իտալերենից թարգմանաբար նշանակում է «փորի փափկամիս»։ Բեկոնի այդ հայտնի տեսակը ներառված է իտալական խոհարարական ավանդույթում օգտագործվող ամենատարածված ազգային սննդամթերքների ցանկում։

Արտաքին տեսքով պարչետտան խոզի փորի փափկամսերի բավականին ճարպոտ կտոր է։ Ավելին, պարչետտայի արտադրության համար օգտագործվում է բեկոնային հատուկ ցեղատեսակների խոզի միս։ Պարչետտայի համար նախատեսված փափկամսերը աղ են դնում, այդ գործընթացի համար կարող են օգտագործել սովորական սեղանի աղ կամ ծովի աղ։ Բացի այդ, խոզի միսը համեմում են տարբեր համեմունքներով և խոտաբույսերով։ Հատկանշական է, որ Իտալիայում կան բազմաթիվ բաղադրատոմսեր տարբեր համերի պարչետտա խոզապուխտ պատրաստելու համար։ Կախված տարածաշրջանից՝ պարչետտա պատրաստելու համար ամենից հաճախ օգտագործվում են եղեսպակ կամ խնկունի խոտաբույսերը, ինչպես նաև տարբեր համեմունքներ՝ սև և կարմիր պղպեղներ և այլն։ Պարչետտա խոզապուխտի պատրաստման գործընթացում աղ դրած խոզի փափկամսերը հատուկ ձևով փաթաթում են գլանափաթեթի տեսքով, ապա կապում թելով։ Պարչետտա պատրաստելու վերջին փուլում դրանցով լցոնում են մշակված աղիքները։ Պարչետտա խոզապուխտը չորացվում է առնվազն երեք ամիս։ Այս խոզապուխտը պատրաստելու ավանդական եղանակը կոչվում է Pancetta arrotolata։

Պարչետտան պարզապես խոզապուխտ չէ, այն նաև իտալական խոհանոցի շատ հայտնի ուտեստների կարևոր բաղադրիչ է։ Օրինակ՝ համեղ կարբոնարա պաստայի ( Pastaalla carbonara) բաղադրատոմսում պարչետտա բեկոնը նշված է հիմնական բաղադրիչների շարքում։ Խոհարարության մեջ պարչետտան հաճախ կտրատում են խորանարդիկների (cubetti di pancetta) և նման կերպ օգտագործում: Իսկ, ընդհանրապես, Իտալիայում այն սովորաբար մատուցվում է հենց որպես բարակ կտրատած միս և ուտվում է հում վիճակում: Կարծիք կա, որ միսը այդ ձևով աղ դնելու և հասունացնելու այս մեթոդը հորինվել է դեռ մ.թ.ա. 900 թվականին, և այն պարտադիր մթերք է եղել հռոմեացի մարզիկների սննդակարգում: Միջնադարյան և Վերածննդի դարաշրջանում պարչետտան շարունակել է ժողովրդականություն վայելել Իտալիայում և արդյունքում դարձել է իտալական ավանդական խոհանոցի մաս։ Ժամանակակից աշխարհում ևս այն շարունակում է մնալ հայտնի բաղադրիչ ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ուտեստներում։

Կա պարչետտայի երկու հիմնական տեսակ՝ արրոտոլատա («փաթաթված») և ստեսա («հարթ»): Արրոտոլատան հիմնականում բարակ կտրատվում և ուտվում է հում վիճակում որպես նախուտեստի մաս կամ պարզապես որպես սենդվիչի բաղադրիչ: Ստեսան օգտագործվում է որպես բաղադրիչ բազմաթիվ ուտեստներում կամ կտրատվում է հաստ շերտերով, ապա ուտվում տապակած վիճակում: Պարչետտայի փաթաթված տեսակը բնորոշ է Հյուսիսային Իտալիային, մինչդեռ հարթ տեսակը բնորոշ է Կենտրոնական և Հարավային Իտալիային: Պարչետտայի տեսակների մեծ մասը աղ դրված և չորացված է լինում, բայց կա նաև պարչետտա աֆֆումիկատան («ապխտած պարչետտա»), որին աղ են անում, ապա ապխտում ծխով այնպես, ինչպես սովորական խոզապուխտը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան