Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ տնային գործեր չի կարելի անել հղիության ժամանակ

ԼԱՅՖ
Ի՞նչ տնային գործեր չի կարելի անել հղիության ժամանակ

Հղիությունը փոփոխություններ է կատարում կնոջ կյանքի բոլոր ոլորտներում և բացառություն չէ նաև տնային աշխատանքը: Ապագա մայրերից շատ քչերն է, որ կարող են թույլ տալ իրենց հղիության ժամանակ չզբաղվել տնային գործերով: Միևնույն ժամանակ, տնային գործերի թվում կան այնպիսիք, որոնք կտրականապես արգելված են հղիներին, քանի որ կարող են բացասական ազդեցություն ունենալ հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա:

Ապագա մայրիկը պետք է բացառի աշխատանքը, որը ենթադրում է ծանրությունների բարձրացում կամ կտրուկ շարժումներ, ուստի, օրինակ, տան կահույքը տեղաշարժելը, ողջ ընտանիքի համար գնումներ կատարելը կամ սիրելի փոքրիկին գրկելը պետք է թողնել հարազատներին:

Իսկ հղի կինը տանը պետք է թեթև գործերով զբաղվի: Բայց թեթև գործերի դեպքում էլ պետք է հիշել, որ պետք չէ երկար ժամանակ նույն տեղում  կանգնած մնալ, ցանկալի չէ նաև աշխատել մինչև գերհոգնածությունը. հոգնածության նշանների ի հայտ գալուն պես պետք է թողնել գործերը և հանգստանալ:

Ինչպե՞ս ճիշտ կանգնել

Նույն տեղում երկար ժամանակ կանգնած մնալը  պատճառ է դառնում, որ արյունը «սառչի» երակներում և դառնա երակների լայնացման պատճառ:

Կանգնած գործերի ժամանակ ապագա մայրիկը ցանկալի է, որ յուրաքանչյուր ժամվա ընթացքում 5-7 րոպե հանգստանա. նստի աթոռին և ոտքերի տակ ոչ բարձր հենակ դնի: Այս դիրքում լավանում է արյան շրջանառությունը և թուլանում են մեջքի մկանները: Եթե չի հաջողվում նստել, պետք է գտնել օրգանիզմի համար կանգնելու հարմար դիրք:

Կանգնած աշխատելու ժամանակ կարելի է օգտագործել նաև ոչ բարձր` 20-30 սմ բարձրություն ունեցող  աթոռիկ` հերթականությամբ ծնկները ծալելով հենվելով դրա վրա: Այդպես կարելի է  կանխել մեջքի մկանների գերլարումը:

Երկար կանգնած մնալու դեպքում ոտքերում արյան շրջանառությունը լավացնելու համար խորհուրդ է տրվում երբեմն-երբեմն սեղմել ոտքերի մատները, ապա թուլացնել, կանգնեք ոտնաթաթերի վրա, մարմնի ծանրությունը կենտրոնացրեք մի, ապա մյուս ոտքի վրա: Նման վարժություն կարող եք կատարել յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ կամ երբ կանգնելուց անհարմարություն եք զգում:



Ինչպե՞ս ճիշտ կռանալ

Հղիության ընթացքում փոփոխվող հորմոնային ֆոնը ազդում է նաև կրճիկային հյուսվածքների վրա. դրանք (այդ թվում և միջողային դիսկերը) ավելի խոցելի են դառնում:  Այդ պատճառով էլ ոչ միայն հղիության երկրորդ կեսին, այլ հենց առաջին եռամսյակից սկսած կարևոր է բացառել ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Չի կարելի կռանալ կամ ծանրություններ բարձրացնել, ինչպես նաև կտրուկ պտույտներ կատարել: Դա կարող է միջողային դիսկերի և հոդերի վնասված առաջացնել. դրանցում միկրոճաքեր են առաջանում, որոնք էլ մեջքում ցավերի պատճառ են դառնում: Այդ վնասվածքները կարող են նաև ողնաշարի ճողվածքի պատճառ դառնալ:

Եթե տնային գործեր կատարելիս մեջքում կամ գոտկատեղում ցավեր են առաջանում, կարող եք կրել հատուկ վիրակապ, որը կպահի փորը: Վիրակապի կրելիս պետք է խորհրդակցել բժշկի հետ, ով քաջածանոթ է ձեր հղիության առանձնահատկություններին:

Սկզբում հարկավոր է մի փոքր ծալել ծնկները և մարմնի քաշը կենտրոնացնել դրանց վրա, ապա պետք է մի փոքր թեքվել առաջ և վերցնել այն, ինչ անհրաժեշտ է:  Կարելի է նաև կռանալու փոխարեն  մի ոտքի վրա ծնկի իջնել:

Ինչպե՞ս ճիշտ նստել

Շատ ապագա մայրիկներ հաճույքով են զբաղվում կարուձևով: Չնայած դրական հոգեբանական ազդեցությանը, այս գործընթացը նաև բացասական կողմեր ունի, որը կարող է ազդել մոր առողջության և հղիության ընթացքի վրա:

Շատ կարևոր է, որ նստելիս մեջքը հենեք աթոռի թիկնամասին, անհաժեշտության դեպքում կարող եք բարձիկ դնել ողնաշարի հատվածում, իսկ ոտքերի տակ ոչ բարձր աթոռիկ: Ցանկացած նստակյաց աշխատանք հարկավոր է ժամանակ առ ժամանակ ընդհատել. երկար ժամանակ նստած մնալը մեջքում ցավերի պատճառ կարող է դառնալ: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր ժամվա ընթացքում հարկավոր է քայլել 5-10 րոպե:

Ապագա մայրիկին արգելվում է նստել` ոտքը ոտքին գցած. դա ոչ միայն խանգարում է արյան նորմալ շրջանառությանը` նվազեցնելով պտղին հասնող արյան քանակը, այլև մեծացնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը` ուժեղացնելով ցավը:

Ինչպե՞ս ճիշտ քայլել

Հղիության ժամանակ զբոսանքները օգտակար են: Քայլելը կօգնի նաև խուսափել երակների լայնացումից: Սակայն ամեն ինչ չափի մեջ է լավ. Հենց կզգաք, որ հոգնել եք, հարկավոր է նստել և 5-10 րոպե հանգստանալ: Եթե այգում զբոսնելու հնարավորություն չունեք, փողոցում քայլեք, պարզապես ընտրեք ոչ ծանր երթևեկություն ունեցող ճանապարհներ, որպեսզի մեքենաների արտանքետած գազերը քիչ շնչեք:

 Հարկավոր է քայլել ուղիղ, բայց առանց ուսերը լարելու: Հղիության ընթացքում պետք է մոռանալ բարձրակրունկ կոշիկների մասին: Կրունկի բարձրությունը չպետք է գերազանցի 3-4 սմ-ը:

Ի՞նչ չի կարելի անել

Հղի կնոջը հակացուցված է.


- Կտրուկ շարժումներ պահանջող աշխատանքը
- Աշխատանքը, որ ենթադրում է աստիճաններին կամ այլ բարձր տեղերում կանգնելը
- Ծանրությունների բարձրացում պահանջող աշխատանքը
- Կենցաղային քիմիայի, հատկապես սուր հոտերով, օգտագործմամբ գործերը
- Վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք

Բոլոր դեպքերում աշխատելիս պետք է պահպանել անվտանգության հիմնական կանոնները

- Լվացող միջոցների հետ աշխատել ձեռնոցներով
- Լվացք փռելիս բարձրությունների վրա չկանգնել
- Ջրով լի ծանր դույլեր չվերցնել
- Բեռը ձեռքերում բաշխել հավասարաչափ:

 

Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»