Ֆեդերիկա Մոգերինին առաջիկայում կայցելի Իրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է «պատմական այց» կատարել Իրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:
«Դա կլինի կարևոր այց, որը մենք արդեն նախապատրաստում ենք իրանցի գործընկերների հետ»,- ասել է Մոգերինին:
Նա հայտնել է, որ դեռևս չի կարող այցի հստակ ժամկետներ նախանշել, ինչպես նաև հայտնել, թե ԵՄ ինչ հանձնակատարներ նրան կուղեկցեն այցի ընթացքում:
Մոգերինին տեղեկացրել է նաև, որ փետրվարի 15-16-ը Բրյուսելում կընդունի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



