Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես Քոչարյան
ԲԼՈԳՀովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց։ Զենքով պարգևատրվել էի ՀՀ ոստիկանության նախկին պետ, երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հրամանով՝ ոստիկանության իրավական առաջին բարեփոխումներին ունեցած ներդրման համար։ Սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը վերցվել է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով։ Հակասահմանադրական այս իրավակարգավորմանը չեմ անդրադառնալու, անիմաստ է։ Պարզվեց՝ մի առանձին «կիսաստորացուցիչ», անհայտ իրավական հիմքերով ընթացակարգ են սահմանել խոչընդոտող ՎԻՃԱԿՆԵՐԻ բացակայությունը հաստատելու համար՝ «ապացուցիր, որ հոգեկան հիվանդ, թմրամոլ, խուլ կամ կույր չես» պարտականությունը դնելով սեփականատիրոջ վրա։ Նարկոլոգիական և հոգեբուժական հաշվառման մեջ չգտնվելը բավարար ապացույց չի դիտվում։
Գրավոր առաջարկել եմ զենքս չմալել-չփչացնել, հետ չվերադարձնել ինձ որպես խաղալիք, այլ հանձնել ոստիկանության կրթահամալիր՝ ուսումնական նպատակներով օգտագործելու համար։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



