Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շատ եմ սիրում իմ էս կեղտոտ քաղաքը, իմ էս ծուռը փողոցները». Խաչքարագործը Վանաձորի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարպետ Սերգեյի ապուպապերը գաղթական են, Էրզրումից են եկել: Սկզբում գնացել են Հունաստան, բայց շոգին չդիմանալով՝ տեղափոխվել են Թիֆլիս, այդտեղից էլ՝ Կիրովական: Քանի որ Էրզրումը կլիմայական պայմաններով նման է Կիրովականին, այստեղ հարմարվել են, հող են գնել, տուն սարքել: Ողջ կյանքը վարպետն ապրել ու ստեղծագործել է Վանաձորում:

«Նույնիսկ իմ թոռներով, իմ էրեխանցով երդում եմ կերել՝ եթե ասեն Նյու Յորքի բանկում 10 մլն փող էլ ունես, պետք ա գնաս ընդեղ ապրես, չեմ գնա: Ես խելագարվում եմ, չեմ կարում դուրսը մնամ,- ասում է վարպետն ու անկեղծանում,- Շատ եմ սիրում իմ էս կեղտոտ քաղաքը, իմ էս ծուռը փողոցները»:

Սերգեյ Դանիելյանը Լոռիում խաչքարի դպրոցի հիմնադիրն է: Խաչքարերի նրա ձեռագիրը ճանաչվում է հիմնականում բուսական մոտիվներով, չնայած երբեմն երկրաչափականն էլ է օգտագործում: Սև քարը Գյումրու կողմից է բերում, կարմիրը՝ Արմավիրի շրջանի հանքերից: Բացի խաչքարից՝ քարի հետ կապված ամեն գործ անում է վարպետ Սերգեյը. աղբյուրներ է սարքել, հուշարձաններ, եկեղեցու կամարներ, քարից սափորներ, որը նորամուծություն է Հայաստանում. հայտնի է, որ հայկական կուժը պատրաստվում է կավից, իսկ վարպետը, հայկական ձևը պահելով, այստեղ էլ է քարի արվեստ ներմուծել՝ ստանալով քարից սափորներ:

Կիսատ է թողել այս ճյուղը, որովհետև տեսողությունն այլևս չի ներում: 45 տարի է զբաղվում է խաչքարագործությամբ: 40-ից ավել աշակերտներ է ունեցել, որոնք էլ հիմա իրենց աշակերտներն ունեն: Վարպետը 500-ից ավել խաչքարեր է ստեղծել, որոնցից 108-ը 15 երկրում է կանգնեցված: Պատվերները հիմնականում արտերկրի հայկական համայնքներից են: Իսկ 90-ականներին վարպետն ինքն էր խաչքարերը երկրից դուրս տանում: ««Ինտերկապի» տնօրենը ասավ՝ գնացել եմ, օգնություն եմ բերել, բա մենք ի՞նչ կարանք տանք էդ մարդկանց, ասի՝ բեր խաչքար տանենք. ասավ՝ խելացի բան ես ասում: Առաջին խաչքարը տարել ենք դժվարությամբ, սահմանը չէին թողնում, Գերմանիա ենք տարել ու դրանից հետո սկսվեց: Հետո՝ Ֆրանսիա, Շվեդիա, Հունաստան:

Միշտ հետևում գրվել է 2 լեզվով, ասենք՝ ֆրանսերեն-հայերեն, գերմաներեն-հայերեն «Երախտապարտ հայ ժողովրդի կողմից»,- պատմում է վարպետը: Հետո արդեն վարպետի ճանաչումն արտասահմանում տարածվել է, և պատվիրատուներն արդեն իրենք էին դիմում, հատկապես հայկական համայնքներից, քանի որ հայերի մոտ, որտեղ էլ լինեն, օրենք է, եկեղեցի կառուցելիս անպայման խաչքար են կանգնեցնում: Վերջին տարիներին Սերգեյ Դանիելյանը շատ խաչքարեր է ուղարկել Սիբիրի կողմերը, Կրասնոյարսկ, Պեչորա: Իր ամենամեծ խաչքարը՝ Եղեռնին նվիրված, համարյա 4 մետր բարձրությամբ, վերջերս է տեղադրել Մասիս քաղաքում:

Նախկինում արտերկրի պատվերներն էլ էր ինքը տանում, տեղադրում, հիմա տարիքն էլ չի ներում (արդեն 70 տարեկան է), բացատրում է, տեղադրում են: Լեհաստանի խաչքարը, օրինակ, հեռախոսով են տեղադրել, մի քանի օրում: «Խաչքարը տարել են, արդեն ընդեղ ա, ասում ա՝ վարպետ ջան, ինչ պիտի անենք, հեռախոսով ես բացատրում եմ՝ ինչ պըտի անեն, մի 3 օր բացատրեցի, պատվանդանը դրեցին, հըմի խաչքարի դնելու օրն ա, հեռախոսով ասում եմ՝ ռեմենը գցեք, խաչքարը բարձրացրեք, չի՞ կտրվի, այ մարդ, ինչ ասում եմ, դուք արեք հերթով, հիմի դրեք, տակը ցեմենտ չլցնեք, սենց, սենց:

Վերջը խաչքարը դրել են»,- պատմում է վարպետը: Վարպետ Սերգեյն իրենից հետո իր գործը թոռանն է փոխանցելու: «Լավ տղա թոռ ունեմ 14 տարեկան, տաղանդավոր երեխա ա, բայց թամբալ, խաղին ա ուշքը գցում: Ինչ գծեցի, շըպպալով տաշում ա, հարց չկա, հետո ես նրան առաջինը նկարչությունն եմ սովորացրել, ինձնից լավ ա նկարում: Ասում եմ՝ Հայաստանում ֆուտբոլ մարզաձև չկա, ֆուտբոլը ի՞նչ ա, ես էլ եմ ջահել վախտ խաղ արել, ի՞նչ անեք: Կգա տարիքը կառնի, խելքը կհասնի տեղը, կգնա բանակ կգա, կանցնի իրա գործին»,- ասում է նա: Անկախության տոնի առթիվ իր վաստակի համար խաչքարագործը հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով:

Ադրինե Թորոսյան

 

 

Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան