Պակիստանում պայթյունից ինը մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանում Քվեթթեում պայթյունից առնվազն ինը մարդ է զոհվել, տեղեկացնում է Daily Pakistan-ը` վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի առեւտրական կենտրոնում: Այն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից այն պահին, երբ նրա կողքին սահմանապահ ծառայության պահակախումբն էր:
Զոհվածների թվում են սահմանամերձ ծառայության երեք աշխատակից: Հաղորդվում է նաեւ 40 վիրավորի մասին, որոնց թվում երեք ոստիկան կա:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիք-ե Թալիբան Պակիստան» խմբավորումը: Այն միավորված չէ աֆղանական «Թալիբանի» հետ, սակայն սերտորեն համագործակցում է նրա հետ, տեղեկացնում է Gazeta-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



