Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով արտապատվիրակման սկզբունքի կիրառման հարցը մնում է Հայաստանի համար քննարկման առարկա։ Այդ մասին նախօրեին հայտարարել էր ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Ճիշտ է, սրանից հետո պարզաբանմամբ հանդես եկավ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը՝ նշելով, թե փոխնախարարի խոսքն աղճատվել է, սակայն բուն հերքումն ավելի շատ հարցեր առաջացրեց:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտապատվիրակում բառով քողարկելով զիջումը. «Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում եկել են կարևոր որոշման՝ թրքամետ քպական թիմի ղեկավարը հայկական ազգային ու պետական շահերը հերթական անգամ զիջում է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ դա ներկայացնելով որպես խաղաղության դարաշրջան կամ խաղաղության պայմանագրի նախաստորագրում։ Փաշինյանը զիջում է Սյունիքը՝ դնելով հայոց պետականության կազմաքանդման հիմքը»։

Ըստ Սաֆարյանի, Հայաստանի համար շարունակում է քննարկելի հարց մնալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում գործառույթների արտապատվիրակումը միջազգային որևէ լիցենզավորված ընկերության, եթե գործընթացը իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո։ Ըստ տելեգրամ ալիքի հեղինակների, «գեղեցիկ բառերի հետևում թաքնված է հերթական զիջումը Բաքվին և Անկարային։ Փաշինյանն ու ՔՊ-ն պատրաստ են «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ հսկողությունը տրամադրել ԱՄՆ-ին, այսինքն՝ դրվում է Հայաստանից ու ընդհանրապես Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու սկիզբը»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ հարցին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության խթանման ջանքերին։

«Հասկանալի է, որ եթե Զանգեզուրի միջանցքի նկատմամբ հսկողությունը տրամադրվի ԱՄՆ-ին կամ որևէ արևմտյան կամ այնպիսի միջազգային կազմակերպության, որի հետևում կանգնած է լինելու Արևմուտքը, այդ լոգիստիկան ուղղված է լինելու ՌԴ-ի ու Իրանի դեմ։ ՀՀ-ն կտրվելու է Իրանից, իսկ Երևանն ու ՀՀ մյուս շրջանները՝ Սյունիքից։ Այսինքն, «Զանգեզուրի միջանցքը» դե-ֆակտո Մեծ Թուրանի կյանքի ճանապարհն է լինելու: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն ու թիմը հիանալի դաշնակիցներ են, և նրանց վերարտադրությունը 2026 թվականին ձեռնտու է միայն թուրքերին և ադրբեջանցիներին, սակայն մահացու է լինելու հայոց պետականության և ՀՀ քաղաքացիների համար»,-գրում է «Հանրապետության հրապարակը»։

Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Աբու Դաբիում կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

«Փաշինյան-Ալիև ուղիղ շփումները՝ առանց ՌԴ-ի միջնորդության, ձեռնտու է Արևմուտքին և Ադրբեջանին, քանի որ նրանք փուլ առ փուլ նոր զիջումներ են կորզում հայկական կողմից»,-գրում են ալիքի հեղինակները և ամփոփում, որ, այսպիսով, սահմանազատման անվան տակ քպականները նորանոր տարածքային զիջումներ են անելու Բաքվին, այդ թվում՝ ընդունելով ադրբեջանցիների վերադարձի մասին Ալիևի պահանջը և դրանով ընդմիշտ փոխելով ՀՀ-ի էթնիկ-կրոնական, դեմոգրաֆիկ դեմքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ «Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկանՍամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան