Ռուսաստանի Ֆիննախը պարտքով փող է խնդրել Արևմուտքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Ֆինանսների նախարարությունը 2016-ին պետական պարտատոմսերի զետեղման հայտեր է ուղարկել 25 արտասահմանյան բանկերի:
«Նովայա գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան տեղեկություն է տարածել ՌԴ-ի ֆինանսական գերատեսչությունը: Ցուցակում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի խոշորագույն բանկերը՝ Barclays-ը, Deutsche Bank-ը, HSBC-ն, UBS-ը, UniCredit-ը, Morgan Stanley-ն, Bank of China-ն, Citigroup-ը և այլն:
Այսկերպ 2013-ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը պատրաստվում է վերադառնալ փոխառությունների միջազգային շուկա, որում այդ երկրի ներկայությունը սահմանափակվել էր պատժամիջոցների բերումով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



