Եվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ Նահանգների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Եվրոպական հանձնաժողովն անդամ պետություններին մոտ 72 միլիարդ եվրո արժողությամբ ԱՄՆ ներմուծման երկրորդ ցանկի առաջարկ կներկայացնի։ Հիմա նրանք հնարավորություն կունենան քննարկելու դա։ Դրա մասին հայտարարել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։
«Մեր գործիքակազմը սրանով չի սպառվում, բոլոր գործիքները մնում են սեղանին», -ըստ DW-ի՝ հավելել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ եվրահանձնակատարի, Բրյուսելը բաց է Վաշինգտոնի հետ բանակցությունների համար. «Մեր տրանսատլանտյան հարաբերությունները արժանի են բանակցային լուծման»։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է օգոստոսի 1-ից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ 30%-անոց մաքսատուրք սահմանել։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



