Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱրարատԲանկն աջակցել է Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Ջավախքից «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարում հավաքված շուրջ 80 երիտասարդների առաջնորդական հմտությունների զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ 

Այս ճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության և  հմտությունների զարգացման միջոցառումներով։  Ճամբարի առօրյան հագեցած էր՝  հանդիպում-սեմինարներ, հմտությունների զարգացման խաղեր, ազգային պարերի ուսուցում, բանավեճեր, արշավներ։

Ճամբարականների համար հաճելի անակնկալ էր ԱրարատԲանկի ներկայացուցիչների այցելությունն ու ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դասը, որը վարեց ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։

ԱրարատԲանկն, Արա Չալաբյանի հետ համագործակցությամբ, «Պարզից պարզ» պոդքաստի շրջանակներում իրականացնում է ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարք, որն անդրադառնում է հեռախոսային և առցանց խարդախություններին, ֆիշինգին և սոցիալական ինժեներիային, թվային մոբայլ ծառայությունների ռիսկերին և օգուտներին, վարկային պատմության բարելավմանը, խելացի վարկավորմանը, BNPL՝ գնիր հիմա, վճարիր հետո գործիքին ու ֆինանսական գրագիտության այլ կարևոր թեմաների։

Եկամուտներ և ծախսեր, ի՞նչ է փողը՝ նպատա՞կ, թե միջոց, ինչպես կառավարել բյուջեն և այլ հետաքրքիր թեմաներ ներկայացվեցին երիտասարդներին՝ լսելով նաև նրանց մտքերն ու հարցադրումները։ 

«Բավականին աշխույժ, կենդանի զրույց ունեցանք ֆինանսական կրթության մասին։ Սա շատ կարևոր է, որովհետև երեխաները մեր ապագան են, հասարակության անդամները, որոնց ֆինանսական կրթությունը և գիտակցությունը, ի վերջո, տրանսֆորմացվելու են պատասխանատվության վրա։ Շատ կարևոր է, որ նրանք մտածեն թե՛ լավ վաստակելու, թե՛ այդ գումարները բարեկեցության համար ծախսելու, թե՛ խնայելու և ներդնելու մասին։ Զարգացած երկրներում շատ բարձր է խնայողության մակարդակը, ինչը կարևոր է պետության համար, քանի որ այն  «աշխատում է» երկրի տնտեսության զարգացման համար»,- նշեց Արա Չալաբյանը։

Ճամբարական 15-ամյա Դավիթ Աբրահամյանն արդեն ֆիզիկային առնչվող ժողովածուի հեղինակ է, սակայն բաց չի թողնում անընդհատ կրթվելու հնարավորությունները։ Նա մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ հետևեց ֆինանսական գրագիտության դասընթացին․ «Այն կրկնապատկեց գիտելիքներս՝ տեղեկացնելով նաև հարթակի մասին, որն ինձ կօգնի ավելի հեշտացնել  ֆինանսների հետ կապված տարբեր գործողություններ»։ 

«Հորիզոն» ճամբարը ԱրարատԲանկի և «Հզոր Միտք» ՀԿ-ի համագործակցության միակ նախագիծը չէ։ Բանկն այս հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է ֆինանսական գրագիտության դասընթացներ Ուսանողի տան սաների համար։ Դասընթացները մեկնարկել էին «Բիզնեսը զրոյից» թեմայով, որին մասնակցել են ուսանողներ մարզերից նաև առցանց տարբերակով։

«Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյանը կարևորեց ԱրարատԲանկի հետ համագործակցության 5 տարիները տարբեր նախագծերում՝ լինի դա Ուսանողի տան, թե ապագա մասնագիտության հարցում կողմնորոշող «Ստեմ» և առաջնորդական «Հորիզոն» ճամբարների շրջանակներում։

ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս ընդլայնել երիտասարդ սերնդի մասնակցությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրերին, ինչի շնորհիվ տասնյակ երիտասարդներ իրենց համայնքներ են վերադառնում նոր գիտելիքներով, գաղափարներով և արժեքներով։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով